Դպրոցներ փակելու պրակտիկան կառավարության օրակարգից պետք է դուրս գա. ԿԳ նախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+16.09 oC

Դպրոցներ փակելու պրակտիկան կառավարության օրակարգից պետք է դուրս գա. ԿԳ նախարարը

13:25 20.05.2018

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր այցելել է Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի միջնակարգ դպրոց: Հիշեցնենք, որ այս դպրոցը նախորդ կառավարության 2017 թվականի օգոստոսին կայացրած որոշմամբ ենթակա էր փակման, քանի որ դպրոցում սովորող աշակերտների թիվը 42-ն է, ու այն որոշվել էր վերամիավորել Փյունիկից մոտ 3,5 կիլոմետր հեռավորությամբ գտնվող հարևան գյուղի՝ Արտավազի  դպրոցի հետ: Փյունիկցիների բարձրացրած աղմուկի պատճառով 2017 թվականի նոյեմբերին գործընթացը կասեցվեց, սակայն կառավարությունը մեկ այլ որոշում կայացրեց՝ դպրոցի օպտիմալացումը հետաձգել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը, որից հետո պետք է սկսվեր օպտիմալացման գործընթացը: Այսօր դպրոցում սովորում է ընդամենը 9 առաջին դասարանցի, իսկ 10,11,12-րդ դասարաններ չկան, աշակերտների բացակայության պատճառով:

Փյունիկ այցելած կրթության նախարարը հենց գյուղի դպրոցի դահլիճում, աշակերտների, դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, ինչպես նաև ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց՝

«Դպրոցներ փակելով չէ, որ պետք է լուծվեն հանրակրթության խնդիրները: Մենք գիտենք, թե որքան կարևոր է գյուղի զարգացման համար դպրոցի առկայությունը: Մյուս գյուղերի օրինակով, մենք այդպիսի տենդենցներ ենք տեսնում, որ երբ դպրոցները փակվում են,  գյուղացու մնալու խնդիրներ են առաջանում և նրանք ավելի շահագռգռված են տեղափոխվել այն բնակավայրերը, որտեղ նրանց երեխաները դպրոց են գնում: Ֆորմալ առումով մենք դեռ էս որոշումը կառավարությամբ պետք է հաստատենք, բայց ընդհանուր մեր տեսլականն է և քաղաքականությունն է, որ մենք հանրակրթության ոլորտի խնդիրները պետք է այլ կերպ լուծենք, քան դպրոցներ փակելը: Ու էս քայլի արդյունքը էս ժպիտներն են, որ երեխաների դեմքերին տեսա, միայն դրա համար արժեր դպրոցը չփակել:Դպրոցների փակվելու հարցը մեր օրակարգից պետք է դուրս գա», – նշեց նախարարը :

Ինչ վերաբերում է շենքի պահպանման ու ընթացիկ ծախսերի խնդրին, ապա նախարարն ընդգծել է. «Կրթական ոլորտի բյուջեն ուսումնասիրելիս տեսնում ես, որ գումարներ կան իրականում, պարզապես դրանց ճիշտ տեղաբաշխում է պետք: Գումարները շատ տաբեր ուղղություններով մսխվում են, ոչ արդյունավետ ծախսվում են, և ես կարծում եմ, որ ընդհանուր ոգևորությունն էլ, որ կա գյուղում, թույլ կտա նաև գյուղի հնարավորությունների սահմանում որոշակի խնդիրներ լուծել նաև դպրոցում: Նույն դպրոցի շրջանակներում ինչ որ կորպուսների օպտիմալ շահագործմամբ կարելի է էդ խնդիրը լուծել: Հետագայում, երբ որ աշակերտների թիվը մեծանա արդեն կանդրադառնանք մյուս կորպուսներին: Ցանկության պարագայում կարելի է էդ խնդիրները լուծել, նախկինում ցանկություն չի եղել թե կրթական ոլորտում, թե ամենուր այսպես լճացած իներցիոն վիճակ է եղել, հիւմա այս ընդհանուր ոգևորության ֆոնին էս խնդիրներն էլ լուծելի են»,- եզրափակեց նախարարը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՆ ՌՈ-ն միջոցներ է ձեռնարկում Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային մասնակցած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ

08:03 27.04.2024

ՊՆ ՌՈ-ն միջոցներ է ձեռնարկում Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային մասնակցած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՊՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական […] ...

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

23:42 26.04.2024

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ ...

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […] ...

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

21:52 26.04.2024

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի որոշմամբ հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ […] ...

Իսրայելը պատրաստ է համաձայնության գալու «վերջին հնարավորությունը» տալ ՀԱՄԱՍ-ին

21:45 26.04.2024

Իսրայելը պատրաստ է համաձայնության գալու «վերջին հնարավորությունը» տալ ՀԱՄԱՍ-ին

Իսրայելը պատրաստ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը վերջին հնարավորությունը տալ՝ վերանայելու իր ներկայիս դիրքորոշումը և համաձայնության գալու իսրայելական կողմի հետ՝ կարգավորելու իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին հաղորդում է «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ իսրայելական կողմը տեղեկացրել է եգիպտական ​​պատվիրակությանը, որը պաղեստինյան շարժումը «պետք է օգտագործի վերջին հնարավորությունը՝ հրադադարի շուրջ համաձայնությունների հասնելու համար»։ Իսրայելի ներկայացուցիչները, ըստ […] ...

Տոկիոն, Հռոմը և Լոնդոնը ծրագրում են մինչև 2026 թվականը ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը

21:13 26.04.2024

Տոկիոն, Հռոմը և Լոնդոնը ծրագրում են մինչև 2026 թվականը ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը

Ճապոնիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են 2026 թվականին ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը, որը նրանք համատեղ մշակում են։ Այս մասին հայտնում է Nikkei թերթը։ Ներկայումս Ճապոնիայի խորհրդարանը սկսել է համաձայնագրի քննարկումը կառավարող մարմնի ստեղծման վերաբերյալ, որը կհամակարգի երեք երկրների ջանքերը, ներառյալ կառավարությունների և մասնավոր ընկերությունների գործողությունները կործանիչի ստեղծման հարցում: Կողմերը պարտավորվել են մինչև տարեվերջ ստեղծել […] ...

BACK_TO_TOP