ՀՖՖ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի լուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՀՖՖ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի լուրը

15:00 17.07.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր հրավիրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական ներկայացներ: Ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ գործադիր մարմնի նիստ եղել է, սակայն Հայրապետյանի հրաժարականի մասին խոսք չի եղել, այլ քննարկվել են ընթացիկ հարցեր:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին հնարավոր է փոխարինի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը գուցե քննարկվի, եթե գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական ներկայացնի կամ տեղի ունենան ֆեդերացիայի ղեկավարի նոր ընտրություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

17:10 28.06.2025

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

16:30 28.06.2025

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...

BACK_TO_TOP