Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+22.09 oC

Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

18:50 12.10.2021

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը  ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը կքննարկեն եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. ՇՄ նախարար

21:34 25.07.2025

Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. ՇՄ նախարար

Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։ Իր ելույթում նախարար Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի […] ...

Սարատովի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո 15 մարդ դիմել է բժիշկների

21:26 25.07.2025

Սարատովի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո 15 մարդ դիմել է բժիշկների

Սարատովի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից հետո բժիշկների է դիմել 15 մարդ, ովքեր ստացել են ամբուլատոր օգնություն: Այս մասին Telegram-ում հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Շտապօգնության խմբերը նույնպես հերթապահում են այստեղ 24 ժամ: Ավելի վաղ 15 մարդ դիմել էր բժիշկների: Նրանց անհրաժեշտ օգնությունը տրամադրվել է ամբուլատոր հիմունքներով», – գրել է նա։ Նա մանրամասնել է, […] ...

Երևանը հյուրընկալել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը

21:18 25.07.2025

Երևանը հյուրընկալել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը

Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվում է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 16 երկրների հավաքականներ։ Այս մասին հայտնել են ԼԳՄՍ նախարարությունից: Խաղերը տեղի են ունենում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։ Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 60 հանդիպում և ավելի քան 500 մարզիկի ներգրավում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հասմիկ Ավագյանն այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

21:08 25.07.2025

Հասմիկ Ավագյանն այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և Լևիկ Միքայելյանին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը վերջերս մեդալներ են […] ...

Իլյա՛, դադարի՛ր փախչել․ ուշագրավ տեսանյութ թե ինչպես է Արման Ծառուկյանը վազում սագի հետևից և պատասխանում Տոպուրիային

20:59 25.07.2025

Իլյա՛, դադարի՛ր փախչել․ ուշագրավ տեսանյութ թե ինչպես է Արման Ծառուկյանը վազում սագի հետևից և պատասխանում Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ուշագրավ կերպով պատասխանում է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային։ Հայ մարզիկը տեսանյութում վազում է սագի հետևից և բացականչում. «Իլյա՛, դադարի՛ր փախչել։ Մի՛ անհանգստացիր, ես դա արագ կանեմ»։   View this post on Instagram   A post shared by Arman Tsarukyan (@arm_011) ...

«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

20:51 25.07.2025

«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է 62 ուսուցիչ՝ 10 երկրից: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հուլիսի 25-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա […] ...

BACK_TO_TOP