Ոստիկանների երեկվա արարքները կոպտորեն խախտել են միջադեպին ներկա երեխաների իրավունքները. ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ոստիկանների երեկվա արարքները կոպտորեն խախտել են միջադեպին ներկա երեխաների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

21:56 14.10.2021

Երեկ 3 երեխաների ներկայությամբ ընտանիքի հորը Ոստիկանություն բերման ենթարկելու տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել փաստաբանի հետ, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։

«Փաստաբանը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ, այդ թվում՝ զինված ոստիկաններ իր վստահորդների նկատմամբ գործադրել են բռնի ուժ, թույլ են տվել երեխաների իրավունքների կոպիտ խախտումներ: Այսօր առավոտյան փաստաբանը նոր ահազանգով հայտնել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո 5-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է, գիշերը երեխան մի քանի անգամ փսխել է և զանգի պահին շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ու քննարկումներ երեկ ձերբակալված քաղաքացու, նրա կնոջ, 5-ամյա երեխայի, փաստաբանի, բժշկական կենտրոնի տնօրենի, երեխային բուժօգնություն տրամադրած բժշկի հետ:

Պարզվել է, որ երեխան այսօր առավոտյան բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ունեցել է սրտխառնոց, նախորդ գիշերվանից 5 անգամ փսխել է: Բժշկական կենտրոն տեղափոխվելու պահին, ինչպես նաև դրանից հետո երեխան ցնցումների մեջ չի եղել:

Բժշկական կենտրոնում երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ ներարկում: Այնուհետև, երեխայի ինքնազգացողությունը լավացել է: Հոսպիտալացման կամ հետագա բուժման ցուցում առկա չի եղել:
Ծնողները նշել են, որ բժշկական կենտրոնում իրենց նկատմամբ ցուցաբերել են պատշաճ վերաբերմունք, երեխային տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն:
Ոստիկանների արարքների հետ կապված պարզվել է հետևյալը.շ

Երեկ մանկահասակ երեխաներին հատկապես վախեցրել է այն, որ մեծ թվով ոստիկաններ են եկել իրենց տուն, նրանց մի մասը եղել է զինված (զենքերն ակնհայտ նկատելի են եղել երեխաների համար) և քաշքշելով, հարվածելով տարել են իրենց հորն ու մորեղբորը, քանդել են իրենց տունը:

Երեխաներից ամենափորքը (5 տարեկան) գտնվել է հոր գրկում, երբ ոստիկանները կոպիտ քաշքշելով՝ երեխային հարկադրաբար իջեցրել են հոր գրկից և դուրս տարել տնից, հետո քաշքշելով՝ տարել են հորը, իսկ երեխան սկսել է լաց լինել: Այնուհետև, ոստիկաններն տնից քաշքշելով դուրս են հանել 10 և 13 տարեկան աղջիկներին, որոնք ևս անընդհատ լաց են եղել:

Բերման ենթարկելու ողջ ընթացքում երեխաներն անդադար լաց են եղել. այստեղ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ երեխաների հետ որևէ աշխատանք չի տարվել, որևէ աջակցություն չի ցուցաբերվել, երեխաների շահերի ապահովման որևէ քայլ չի արվել:
Երեխաների իրավունքների, նրանց շահերի տեսանկյունից հատկապես դատապարտելի է երեխաների ներկայությամբ ապամոնտաժման աշխատանքների իրականացումն այն էլ նման լարված մթնոլորտում, ինչպես նաև ոստիկանների նման կոպիտ վերաբերմունքը, երեխաների ներկայությամբ բռնության գործադրումն իրենց հոր նկատմամբ:
Ոստիկանները չեն չեզոքացրել երեխաների համար վտանգները. երեխաներին տնից դուրս հանելուց հետո 5-ամյա երեխան կրկին վազել և մուտք է գործել շինություն, որը տվյալ պահին նախատեսում էին ապամոնտաժել: Նման իրավիճակը լուրջ ռիսկեր ունի ոչ միայն երեխաների հոգեբանական վիճակի, այլ նաև ֆիզիկական առողջության համար:

Օրինակ՝ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հնարավոր էր, որ նախքան ապամոնտաժման աշխատանքները սկսելը ոստիկանները չնկատեին շինություն մուտք գործած երեխային:

Երեխաների հորը քաշքշելով բերման ենթարկելիս վերջինս, լսելով երեխաների լացը, խնդրել է իրեն թույլատրել մոտենալ և հանգստացնել նրանց, քանի որ երեխաները տվյալ պահին եղել են միայնակ, սակայն ոստիկանները չեն թույլատրել: Սա հատկապես դատապարտելի արարք է: Արդյունքում՝ հոգեբանական ծանր վիճակում գտնվող երեխաները շինության մոտակայքում կանգնած հետևել են ապամոնտաժման ամբողջ գործընթացին:

Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացին նշել է, որ իր երեխաները հատկապես վախեցել են բազմաքանակ՝ մի մասը զինված, 40-ից ավել ոստիկանների ներկայությունից:

Ինքը՝ ձերբակալված քաղաքացին, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորելով և քարշ տալով իրեն տարել են դեպի ոստիկանական մեքենան, որի ընթացքում պառկեցրել են գետնին և հարվածել: Իր ձեռքերին առկա են քերծվածքներ, իսկ մեջքի և կողերի հատվածում մինչ այժմ ցավ է զգում:

Բացի այդ, քաղաքացու պնդմամբ՝ բռնություն է գործադրվել նաև իր կնոջ եղբոր նկատմամբ: Նույնը նշել են նաև երեխաները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նաև փոխանցվել են տեղեկություններ, որ Ոստիկանության ծառայողների հետ միասին երեկ նշված հասցեում են այցելել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Փաստաբանի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ եղել են ոգելից խմիչքի ազդեցության ներքո այն աստիճան, որ ակնհայտ է զգացվել պահվածքից ու ալկոհոլի հոտից: Այս հանգամանքները նույնպես պետք է ստուգման ենթարկվեն

Երեկ ձերբակալված քաղաքացին տեղեկացրել է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում գտնվել է մոտ 2 ժամ, որի ընթացքում իրեն չեն պարզաբանել բերման ենթարկելու հիմքերը, իր իրավունքներն ու պարտականությունները, միայն վերջում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, որի բովանդակությանը ծանոթ չէ:

Առանձնազրույցների ընթացքում փաստաբանը և քաղաքացին տեղեկացրել են, որ թե՛ Ոստիկանության ծառայողները, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները երեխաներից անգամ չեն հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք ունեն բնակվելու այլ վայր: Միաժամանակ, փաստաբանի պնդմամբ, շինության ապամոնտաժմանը նախորդող ժամանակահատվածում, ինչպես նաև ապամոնտաժման ընթացքում, անչափահասների այնտեղ գտնվելու հանգամանքի հաշվառմամբ, ներկա չեն եղել, օրինակ, ո՛չ հոգեբան, ո՛չ մանկավարժ:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ կոնկրետ այս հայտարարությունը չի վերաբերում շինության ապամոնտաժման, ներառյալ՝ այնտեղ ոստիկանների ներկայության իրավաչափությանն առնչվող հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս մասով առանձին քայլեր կձեռնարկվեն:
Ոստիկանների երեկվա արարքները քննարկվել են ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմի հետ: Հարցերն արժանացել են Ոստիկանության ղեկավար անձնակազմի անհրաժեշտ արագ արձագանքին, ինչը կարևոր է նման դեպքերի կանխարգելման տեսանկյունից:

Քաղաքացիներին բերման ենթարկելիս, ինչպես նաև երեխաների նկատմամբ ոստիկանների, քաղաքապետարանի աշխատակիցների արարքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ կհասցեագրվեն Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև քննչական մարմիններին»,- գրել է Թաթոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

BACK_TO_TOP