Համայնքին պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս․ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Համայնքին պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս․ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

14:34 15.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողություններով պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

Բացի դրանից՝ 2004թ. փետրվարի 16-ին, 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը 371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք՝ արդյունքում համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Քննությամբ պարզվել է, որ 2002-2006թթ. ընթացքում համայնքի ղեկավարը նույն քաղաքի տարբեր հասցեներում գտնվող՝ տարբեր մակերեսներով տարածքները գրանցել է իր հարազատների սեփականության իրավունք, որի արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 60մլն դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /4 դրվագ/, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

13:20 05.07.2025

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...

Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան Ավինյան

13:11 05.07.2025

Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...

«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է

13:00 05.07.2025

«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է

«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին։   ...

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

12:50 05.07.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...

BACK_TO_TOP