16:00 15.10.2021
Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմի երաշխավորն են: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս զինադադարի ձեռք բերված ռեժիմի երաշխավոր: Մեր աջակցությամբ իրականացվում է նաև մարդասիրական բեռների առաքում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, երկու կողմերից, երկու տարածքներում՝ թե՛ Ադրբեջանի տարածքում, թե՛ Հայաստանի տարածքում վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բժշկական օգնություն է ցույց տրվում բնակչությանը, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր փախստականներ՝ ավելի քան 52 հազար մարդ»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ-ի տարածությունը զերծ չի մնում տարաձայնություններից և հակասություններից: «Եվ արդեն բոլորովին վատ է, երբ այդ հակասությունները հանգեցնում են հակամարտությունների առանձին պետությունների՝ ԱՊՀ-ի մասնակիցների միջև այնպես, ինչպես դա տեղի ունեցավ, դժբախտաբար, անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջն իրադրությունում»,- արձանագրել է նա: Պուտինը երախտագիտություն է հայտնել ԱՊՀ-ի գծով պաշտոնակիցներին՝ հակամարտությունը դադարեցնելու հարցում Ռուսաստանի գործողությունների գնահատման համար: Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջն ստեղծված իրադրությունը մեկնաբանել է «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը» ասացվածով:
Մեկնաբանելով հոկտեմբերի 15-ին ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղի իրադրության և ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել է, որ «այդ ամենը մեկ անգամ ևս հավաստում է մեր ռուսական իմաստություններն այն բանի առիթով, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, ամեն գժտություն հաշտությամբ է գեղեցիկ և այլն»,- ասել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...