18:36 17.07.2018
«Չգիտեմ, թե Եվրամիության հետ ինչ «action plan» է քննարկվում, քանի որ ես գործադիր իշխանության մեջ չեմ: Խոսքն այն պլանի մասին է, որով Հայաստանը պետք է ֆինանսավորում ստանար և դա ինչ ուղղություններով պետք է ծախսվեր: Ես գիտեմ, որ բոլոր ուղղություններով կա ԵՄ-ի միանշանակ աջակցությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել:
Մարուքյանի կարծիքով՝ «այդ այցը կկապիտալիզացվի. ԵՄ աջակցությունը շատ կարևոր է լինելու թե՛ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, և թե՛ բարեփոխումների, որոնք պետք է իրականացնենք մեր երկրում»:
Մարուքյանը կարծիք է հայտնել նաև Փաշինյանի և ԵՄ հայաստանյան ներկայացուցիչ Պյոտր Սվիատլսկիի հեռակա «փոխհրաձգության» մասին, թե Փաշինյանի համոզմամբ՝ ԵՄ-ի կողմից, բացի հաճոյախոսություններից, այլ բան չի փոխվել, ինչին ի պատասխան՝ Սվիտալսկին ասել է, որ եթե ԵՄ-ի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, ինչո՞ւ է Հայաստանն ակնկալում, որ ԵՄ վերաբերմունքը պետք է փոխվի:
«Ես չեմ հասցրել հետևել պարոն Սվիտալսկու ասուլիսին, չեմ կարող միանգամից ասել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ բավականին ներկայացուցչական այց է եղել Բրյուսել, բավականին լուրջ հանդիպումներ են եղել, բայց դրանց խութերին մենք ծանոթ չենք: Չեմ կարծում, որ հաճոյախոսության կամ հալվելու բան կա: Ես հասկանում եմ հետևյալը. ԵՄ-ն շատ ջերմ ողջույններով է ընդունել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները: Մյուս կողմից՝ Փաշինյանի մտահոգությունն այն է, որ մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր: Հիմա այդ կոնկրետ քայլերի հետ կապված կա 160 մլն եվրոյի ծրագիր, որը նախկին իշխանությունների ժամանակվա խոստումն է:Հիմա պետք է թարմացնել, չի բացառվում նաև մեծացնել: Ես այդ հնարավորությունները տեսնում եմ: Բայց այդ մեծացման տակ պետք է դնել կոնկրետ ծրագրեր: Հայաստանի պարագայում ԵՄ աջակցությունը եղել է և մնում է կարևոր: Հայաստանը ասոցացման համաձայնագիր է մերժել, կարող էին նաև մեզ հետ ավելի սառը հարաբերություններ ունենալ»:
Իսկ այն, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվել, դրանում Մարուքյանի կարծիքով՝ ոչ մի surprise չկա:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...