19:38 17.07.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Հայաստանը, Կոլումբիան, Մոնղոլիան, Շվեյցարիան և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը:
Ելույթ ունենալով քննարկմանը՝ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, ներկայացրել է Կայուն զարգացման օրակարգի և Աղետների ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի համաշխարհային Սենդայի համաժողովի հռչակագրում ամրագրված առաջնահերթությունների շուրջ Հայաստանի տեսլականն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է ՄԱԿ-ի կողմից ստեղծված այս միջազգային հարթակը, որը հնարավորություն է ընձեռում միմյանց փոխանցելու աղետների ռիսկի նվազեցման ոլորտում երկրների ունեցած փորձառությունն ու լավագույն հմտությունները:
«Մեր տարածաշրջանն ունի և՛ բնական աղետների ողբերգական փորձ, և՛ դրանց հետևանքները հաղթահարելու ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային համագործակցության օրինակներ: Մեր երկիրը 30 տարի առաջ ենթարկվեց ավերիչ երկրաշարժի: Ելնելով տարածաշրջանային փորձից՝ գիտենք, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են, նաև պետք է հանդիսանան վստահության ամրապնդման գործիք ժողովուրդների և հասարակությունների միջև պատշաճ համագործակցությանը նպաստելու համար»:
Անդրադառնալով հունիսի 26-27-ը Երևանում կայացած Աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմին և ընդունված Երևանյան հռչակագրին՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է.
«Հռչակագրի կարևորագույն ուղերձներից մեկը տարածաշրջանային համագործակցության շեշտադրումն է՝ ուղղված աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը, մասնավորապես, տվյալների փոխանակման, հմտությունների ընդլայնման և փորձագիտական գիտելիքների փոխանակման միջոցով: Ավելին, աղետները սահմաններ չեն ճանաչում, հետևաբար, դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է անդրսահմանային իրական համագործակցություն ծավալել»։
Նախարար Մնացականյանը մասնակիցներին հայտնել է նաև, որ 2017թ. ապրիլին Հայաստանի կառավարությունը հասատատել է Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային նոր ռազմավարություն՝ հիմնված ԱՌԿ կարողությունների գնահատման արդյունքների, Կայուն զարգացման նպատակների և Սենդայի հռչակագրի գերակա ուղղությունների վրա՝ ուրվագծելով աղետների ռիսակայնության նվազման և դիմակայելու կարողության ամրապնդման հիմնական հրամայականները.
«Փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը մարդակենտրոն մոտեցումն է. այն միտված է ավելացնելու համայնքների դերը աղետների ռիկսի նվազեցմանն ուղղված գործողություններում»։
Ամփոփելով խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է.
«Ցանկանում եմ վերահաստատել միջազգային և տարածաշրջանային համագործակցության կարևորությունն աղետների ռիսկի արդյունավետ նվազեցման գործում: Ես նաև կընդգծեի տարածաշրջանային հարթակների կարևորությունը՝ որպես կենսունակ մեխանիզմի, որը ներգրավում է բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ հանրային-մասնավոր գործընկերության միջոցով»։
Բանախոսների ելույթներին հաջորդել է մեկնաբանությունների և հարցուպատասխանի հատվածը, որտեղ Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց միջոցառման մասնակիցների մի շարք հարցերին։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ15:37 22.08.2025
Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Յանգ Բոյզին»․ ԵԼՍլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է 0-1 հաշվով: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Շվեյցարիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում: ...
15:36 22.08.2025
Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավՕգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել […] ...
15:24 22.08.2025
2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՀայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող […] ...
14:57 22.08.2025
Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...
14:45 22.08.2025
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասինԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...