Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։

Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։

Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման պատրաստվածությունը ստուգելու, ինչպես նաև նրանց գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 19-ին Շիրակի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ մարզպետարանի նախաձեռնությամբ։

Ուսումնավարժության ընթացքին հետևել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու Շիրակի մարզպետարանի ղեկավար կազմը։

Ըստ սցենարի՝ երկրաշարժի հետևանքով մասամբ փլուզվել են քաղաքի բազմաբնակարան շենքերը, վնասվել արտադրական օբյեկտներ, բռնկվել է հրդեհ, կան տուժածներ։ Անհրաժեշտ է իրականացնել հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ։

Փրկարարներն ըստ իրավիճակի անցնում են գործի։ Արձագանքող ուժերի շարքում են նաև Ոստիկանության, Շտապօգնության ծառայությունների աշխատակիցներ, գազամատակարարման, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման կազմակերպությունների վթարային խմբեր։

Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները նախ հատուկ ժապավենով արգելափակում են տարածքը, ապա իրականացնում իրավիճակի գնահատում և մարտական բացազատում՝ որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկի համար։

Տուժածներին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն, որից հետո երեք տուժած տեղափոխվում են շտապօգնության մեքենայով։

Միաժամանակ, մասնագիտական վթարային խմբերն իրականացնում են տեխնիկական աշխատանքներ՝ ջրագծի վնասված հատվածի վերականգնում, էլեկտրական հենասյուների ամրացում, մալուխների վերականգնում, ինչպես նաև գազախողովակի խցափակում՝ զոդման եղանակով։

Ուսումնավարժության ավարտին ստորաբաժանումների հրամանատարները զեկուցում են իրականացված միջոցառումների արդյունքը։

Ուսումնավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ պատշաճ համակարգվածության, պատրաստված անձնակազմի և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է դիմագրավել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներին՝ ապահովելով բնակչության անվտանգությունն ու պաշտպանվածությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար

19:29 21.08.2025

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ

19:21 21.08.2025

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...

Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալ

19:18 21.08.2025

Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի չեմպիոնը, հնարավոր է, դարձյալ թույլ չտա հայ կիսապաշտպանին հեռանալ։ «Սպերցյանը վաղուց է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ժամանակին «Կրասնոդարը» մերժել է «Այաքսին», եղել է նաև առաջարկ «Լանսից», սակայն ակումբում ասել են, որ այն մեծ ակումբ չէ ու […] ...

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

19:11 21.08.2025

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: Զանգահարելով 010 599 699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ զանգահարող քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող այն ոլորտը, որին վերաբերում է հարցը կամ հավաքել ներքին հեռախոսահամարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրությունը՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային […] ...

Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

19:02 21.08.2025

Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ և երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են «Կալաշնիկովի» 4 ինձնաձիգ, հրացան, նռնականետի հրթիռ, սվին-դանակ, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, […] ...

Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025

18:51 21.08.2025

Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ […] ...

BACK_TO_TOP