10:12 26.10.2021
Facebook ընկերության ղեկավարությունը կարծում է, որ իրենց զրպարտելու համակարգված փորձեր են արվում: Այդ մասին ասված է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հայտարարության մեջ։
«Իմ կարծիքով՝ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, համակարգված ջանք է՝ ընտրողաբար օգտագործելու արտահոսած փաստաթղթերը՝ նպատակ ունենալով մեր ընկերությունն աղավաղված պատկերով ներկայացնել»,-գրել է Ցուկերբերգը Facebook-ի իր էջում: Հավելել է, որ խոշոր կազմակերպությունները, այնուամենայնիվ, պետք է ենթարկվեն ստուգումների:
Նրա խոսքերով՝ բարեխղճ քննադատությունն օգնում է կատարելագործվել:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազ Կառլ Ռեյսինը հայտարարել էր, որ Մարկ Ցուկերբերգին որպես մեղադրյալ է ներգրավել 2018 թվականին օգտատերերի տվյալների արտահոսքի սկանդալին առնչվող դատական գործով։
14:35 05.05.2025
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն ՍիմոնյանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։ «Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ […] ...
14:27 05.05.2025
Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակումԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության […] ...
14:20 05.05.2025
Պատրաստ են Երևանի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերըԵրևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված և պատրաստ են արդեն մայրաքաղաքի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
14:13 05.05.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերինՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Խոսքը վերաբերում է փոխարկելի փոխառություններին, երբ բաժնետիրական ընկերություններն իրենց ստեղծման սկզբնական շրջանում հնարավորություն են ունենում որպես աշխատավարձ վճարելու նաեւ բաժնետոմսեր ու բաժնեմասեր: Մանրամասները՝ հղմամբ: […] ...
14:07 05.05.2025
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու էԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե այս ուրբաթ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու է՝ 50+1 տոկոս ձայներ հավաքելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց՝ անդրադառնալով ընդդիմության կողմից վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության վերաբերյալ հարցին: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած […] ...
14:03 05.05.2025
Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունըՆախաձեռնությունը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախարարի խոսքով փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […] ...