ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի նիստի օրակարգում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Լենա Նազարյանը:
Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի եւ առաջարկել է դրա քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: Առաջարկն ընդունվել է:
Հանձնաժողովն ընդունել է «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին» որոշումը: Նախատեսվում են նաեւ մարզային այցեր: