21:02 01.11.2021
Ռուս խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում հասցեական մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտում հարկադիր վերաբնակներին և բազմազավակ ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական մարդասիրական օգնություն են ցուցաբերել հարկադիր տեղահանվածների 11 ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ և հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքների։ Տվյալ գույքը տրամադրել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։ Տեղեկությունը հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հանրային ընդունարան, ինչպես նաև «թեժ գիծ»։ Հեռավոր շրջաններ մեկնելիս կառուցվում է շարժական հանրային ընդունարան, այս ամբողջ տեղեկատվությունը ամփոփվում է և բեռն արագ բերում ենք հեռավոր շրջաններ և Ստեփանակերտի բնակիչներին»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։
«Յուրաքանչյուր ընտանիքի նկատմամբ անհատական մոտեցում ունենք, օրինակ՝ այսօր երեխաների և դեռահասների համար կոշիկ ենք տրամադրել, նախօրոք եկել ենք, վերցրել ենք նրանց անհրաժեշտ չափսերը և յուրաքանչյուր երեխայի տվել ենք երկու զույգ կոշիկ»,- հավելել է նա։
Գերատեսչությունը հավելում է, որ ԼՂ-ի բնակիչներին տրամադրվում է առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ և կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացիքի փոշի, գազային տաքացուցիչներ սնունդ պատրաստելու համար, խոհանոցային տեխնիկա, սննդամթերք, անկողնային պարագաներ, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի առարկաներ, մանկական խաղալիքներ։
ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ավելի քան 6700 հարկադիր վերաբնակներ, որոնք հայտնվել են ծանր իրավիճակում, մարդասիրական և բժշկական օգնություն են ստացել ԼՂ-ում ռուս խաղաղապահներից։
18:51 21.08.2025
Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 202518:38 21.08.2025
Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ 23 հազար 200 քմ մակերեսով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ»: ...
18:26 21.08.2025
Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը […] ...
18:18 21.08.2025
Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ ՕհանյանՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...
17:55 21.08.2025
Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...
17:50 21.08.2025
Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանքԱրթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...