Կառավարությունը ՀՀ սահմանի հայ-վրացական հատվածի տեղամասում սահմանային նոր ներկայացուցիչ նշանակեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+31.09 oC

Կառավարությունը ՀՀ սահմանի հայ-վրացական հատվածի տեղամասում սահմանային նոր ներկայացուցիչ նշանակեց

12:24 04.11.2021

Կառավարությունն ընդունեց որոշում, որով նշանակվում է Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ պաշտոնում նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանը:

Ըստ որոշման հիմնավորման, կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 856-Ա որոշման 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, փոխգնդապետ Արման Մաքսիմի Մարալչյանը, իսկ 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանը:

Հանրապետության նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի ՆՀ-264-Ա հրամանագրով Արման Մաքսիմի Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համապատասխան հրամանով Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի դաստիարակչական բաժանմունքի պետ:

«Հաշվի առնելով, որ հայ-վրացական պետական սահմանի Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի պահպանությունն իրականցվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի կողմից, ուստի նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանին», – նշված է որոշման նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 29.07.2025

SHANTNEWS

Mix Fight 58-ին Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

21:48 29.07.2025

Mix Fight 58-ին Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

12 մարզիկ կներկայացնի Հայաստանը Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում։ 1․Արմեն Օհանյան 2․Կամո Ունանյան 3․Հրաչ Ազիզյան 4․Ռաֆայել Աբրահամյան 5․Արման Ավանեսյան 6․Գեորգի Օհանյան 7․Գեղամ Վարդանյան 8․Գագիկ Հայրապետյան 9․Նարեկ Աղաջանյան 10․Կառլեն Թևոյան 11․Մաքսիմ Խաչատրյան 12․Հովհաննես Ղազարյան։ Հայ մարզիկների մրցակիցների անունները կհրապարակվեն ավելի ուշ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Ախուրյան գյուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

21:34 29.07.2025

Ախուրյան գյուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

Հուլիսի 29-ին, ժամը 18։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյանի խճուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի […] ...

էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

21:19 29.07.2025

էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

Հուլիսի 29-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գագաթնաժողովին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասիեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը, ՄԱԿ֊ի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների […] ...

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

21:00 29.07.2025

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակչում բրիտանուհիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի թիմին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլ չի արձանագրվեց։ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ է նվաճում տիտղոսը։ 2022 թվականին էլ բրիտանուհիները վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթել էին Գերմանիայի […] ...

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները

20:52 29.07.2025

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեի հետ․ քննարկվել է նախորդ տարի Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ պարբերական գործառնական եզրակացություններից բխող աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: «Հանդիպման ընթացքում գործընկերոջը ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության […] ...

BACK_TO_TOP