Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+30.09 oC

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին

22:09 29.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Իրան) գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան պետությունների հետ՝ մասնավորապես կարևորելով նաև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Նա կարևորել է Նիգերիայի Դաշնային Հանրապետության հետ մշակութային երկխոսությունը՝ ընդգծելով հատկապես պատմամշակութային ժառանգության փոխճանաչումը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում ՀՀ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է լավագույն փորձի փոխանակումը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագիրը՝ որպես ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայրի ստեղծում:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների թվի շեշտակի աճ: Նշելով, որ նախորդ ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորել է Նիգերիայի 23 քաղաքացի՝ Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ այս թիվն առաջիկայում կարող է մեծանալ: Այս համատեքստում քննարկվել է աֆրիկյան պետությունների քաղաքացիների համար նախատեսվող պետական կրթաթոշակային ծրագրի մշակման հնարավորությունը:

Անդրադառնալով օտարերկրյա ուսանողների ներգրավման պայմանների բարելավմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ գործարկվել է fs.emis.am էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրյա դիմորդների ընդունելության գործընթացը պարզեցնելու և ամբողջությամբ առցանց եղանակով կազմակերպելու նպատակով։

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Հայաստանում գործում են որակյալ կրթական մոդելներ՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հաջողված օրինակները։

Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձով, որը, նրա խոսքով, օրինակելի է համարվում մի շարք պետությունների համար:

Անդրադառնալով մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացմանը՝ քննարկվել են մշակութային միջոցառումների, ինչպես նաև ստեղծարար արդյունաբերության, մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է այդ ոլորտներում ընթացող բարեփոխումները՝ շեշտելով փոխադարձ այցերի, փառատոների, մարզական ու մշակութային միջոցառումների երկկողմ մասնակցության կարևորությունը։

Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Նիգերիան Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առանձնակի կարևորություն է տալիս: Նա ընդգծել է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների ներգրավման, կրթական լավագույն ծրագրերի տեղայնացման հանդեպ հետաքրքրությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի միջոցով խթանելու կրթական, մշակութային նախաձեռնությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան հայտնել է Պաղեստինի պետությունը ճանաչելու ժամկետները

10:30 30.07.2025

Մեծ Բրիտանիան հայտնել է Պաղեստինի պետությունը ճանաչելու ժամկետները

Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնվի Գազայում հրադադարի և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաղեստինյան անկլավում ստեղծված իրավիճակը քննարկելու համար հրավիրված ամառային կաբինետի արտակարգ նիստում։ Նա մանրամասնել է, որ կձեռնարկի այս քայլը, եթե «Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար, չդադարեցնի […] ...

NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ

10:00 30.07.2025

NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։ Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք […] ...

Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում

09:50 30.07.2025

Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թույլ տալ երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին մնալ ԱՄՆ-ում մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին։ «Այո՛։ Կարծում եմ՝ կհաջողվի», – ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք ուկրաինացիները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ուկրաինայի ճգնաժամի ավարտը։ «Շատ մարդիկ մեզ մոտ […] ...

Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

09:40 30.07.2025

Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ կապված Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի վատթարացման և անկլավին սննդամթերքի մատակարարման շրջափակման հետ, հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Կասպար Վելդկամպը։ «Այսօր ես կանչեցի Իսրայելի դեսպանին և նրան հստակեցրի, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում Գազայի հատվածում տիրող իրավիճակին», – ասել է նա RTL հեռուստաալիքի եթերում։ Վելդկամպը շեշտել է, որ […] ...

Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում

09:31 30.07.2025

Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-20:00-ն, կդադարեցվի ք. Սևան Նաիրյան, Սյունյաց փողոցների, Նալբանդյան 0-12, 25, 27, 29 շենքերի ջրամատակարարումը: ...

Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան

09:29 30.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան։ «Սի Ծինփինը ուզում է, որ ես գնամ այնտեղ, և նա կգա Միացյալ Նահանգներ։ Մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կմեկնենք Չինաստան, գուցե մինչև այս տարվա վերջը», – ասել է ամերիկացի առաջնորդը Breitbart News-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր այցելությունների […] ...

BACK_TO_TOP