14:50 04.11.2021
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա են եղել քաղաքապետարանի աշխատակազմը, նոր ավագանու կազմից 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ «Զարթոնք» կուսակցության ավագանու չորս անդամները երդմնակալությանը չեն մասնակցել։
Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը մինչ երդումը Վարդգես Սամսոնյանին է հանձնվել քաղաքի խորհրդանշական բանալին և լանջաշղթան։ Ձեռքը դնելով ՀՀ Սահմանադրության և Աստվածաշնչի վրա՝ Գյումրիի չորրորդ քաղաքապետը երդվել է ծառայել ի շահ քաղաքի զարգացման ու բնակիչների բարօրության։
«Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ. պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- իր երդման խոսքում նշեց Վարդգես Սամսոնյանը:
13:57 05.06.2025
Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի13:49 05.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին […] ...
13:34 05.06.2025
Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
13:26 05.06.2025
Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող նորակառույց ճանապարհի գծանշման աշխատանքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լուսանկարներ է հրապարակել Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհից: Նշվում է, որ առաջիկայում կմեկնարկեն ճանապարհի գծանշման աշխատանքները։ ...
13:19 05.06.2025
Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանքՀունիսի 3-ին՝ ժամը 19.52-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին է հանձնվել 43-ամյա տղամարդ: Երևան քաղաքի վարչության կողմից մայիսի 5-ից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...
13:13 05.06.2025
Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից հունիսի 6-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ.Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների,Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» […] ...
13:03 05.06.2025
Կամավորական մշակույթի զարգացումը առաջնային․ հերթական հենակետը բացվեց ՄեղրաձորումՅուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Մոտ երկու տարի առաջ Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ն՝ աջակիցների և գաղափարակիցների հետ միասին, նախաձեռնել էր կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծում Մեղրաձոր համայնքում։ Արդեն 2025 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ նոր՝ 13-րդ հենակետի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո […] ...