18:47 18.07.2018
Հուլիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն: ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատվոգրերով պարգևատրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանին, Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Սուրեն Հարությունյանին, նույն մարզի Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ռուստամ Զոհրաբյանին և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանին։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Շնորհավորելով պարգևատրված սպաներին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն հայտնեց նվիրված աշխատանքի և կարգապահության համար.
«Գնահատելի է ձեր նվիրվածությունը, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը և ցուցաբերած կարգապահությունը:Հատկապես կարևորում եմ սահմանամերձ տարածքներում իրենց ծառայությունն իրականացնող սպաների աշխատանքը»:
Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանի կողմից պարգևատրվել է նաև երկու մարզերի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 փրկարար:
Նախարար Հ. Ռոստոմյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ 2018թ. ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած 3 փրկարար ծառայողներ՝ Գառնիկ Շահբազյանը, Նիկոլայ Սարկիսովը, Կարեն Ավետիսյանը, արժանացել են պաշտոնների բարձրացման:
«Շնորհավորում եմ ակադեմիական կրթություն ստացած մեր սպաներին: Հուսով եմ, որ նոր գիտելիքներն ու ձեռքբերված փորձառությունը կծառայեն ի նպաստ Արտակարգ իրավիճակների նախարարության, իսկ Փրկարար ծառայությունը կթևակոխի որակապես նոր փուլ: Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն»։
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...