Առաջին անգամ գերծանր քաշային կարգում Հայաստանն ունեցավ մեդալակիր․ Աշխարհի առաջնության փոխչեմպիոնը գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+15.09 oC

Առաջին անգամ գերծանր քաշային կարգում Հայաստանն ունեցավ մեդալակիր․ Աշխարհի առաջնության փոխչեմպիոնը գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն է

18:23 08.11.2021

Բելգրադում անցկացված  բռնցքամարտի աշխարհի առաջնությանը 13 քաշային կարգերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մասնակցում էր 11 մարզիկներով։ Թիմային հաշվարկում Հայաստանի  հավաքականը ընդգրկվեց աշխարհի ուժեղագույն 10 երկրների ցանկում։ Միջազգային կարևոր մրցաշարից բռնցքամարտիկներն այսօր առավոտյան են հայրենիք վերադարձել։ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանին ու բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին, ավանդույթի համաձայն, դիմավորել են քաղաքի մուտքի մոտ։

Աշխարհի փոխչեմպիոն, գերծանր՝ 93+ քաշային կարգում հանդես եկած 24-ամյա Դավիթ Չալոյանը վերադարձավ արծաթե մեդալով ու վնասվածքով։ Ձախ աչքը  այտուցված էր ու վնասված։ Դավիթը մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ։

«Մրցաշարը բարձր մակարդակի ու շատ կարևոր մրցում էր, մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցում էի առաջին անգամ։ Կարողացա ամեն ինչ անել ու նվաճել աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը»,- ասում է Դավիթ Չալոյանը։

«Դավիթը թասիբ ունի, ջանք ունի ու շնորհք ունի, որ կարողացավ ամիսուկես հետո նույն բռնցքամարտիկին, էն էլ ամենակարևոր մրցաշարում՝ մեծահասակների աշխարհի առաջնությունում, հաղթել 3։2 հաշվով։ Իմ կարծիքով՝ Դավիթը շատ մեծ  ռինգերում դեռ իր խոսքը կասի»,- նշում  է Դավիթի մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը։

Չալոյանը կիսաեզրափակիչում 5-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի բռնցքամարտիկի դեմ պայքարում, բոլոր հինգ մրցավարներն էլ  նախապատվությունը տվեցին հայ մարզիկին։ Եզրափակիչ մենամարտում Դավիթի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Մարկ Պետրովսկին էր։ Այս մրցաշարի հայտնություն դարձած գյումրեցի մարզիկը  նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը և հռչակվեց փոխչեմպիոն։ Հայկական բռնցքամարտն առաջին անգամ գերծանր քաշային կարգում գրանցեց փայլուն հաջողություն։

«Չալոյան Դավիթը մեր հայտնությունն է, այսպես ասած՝ լրիվ փայլատակեց, գյումրեցու բարբառով ասած՝ մեկից բացվեց, գերազանց մենամարտեր անցկացրեց։ Չալոյանը  աշխարհի առաջնության ժամանակ հաղթեց Օլիմպիական  խաղերի մասնակից երեք բռնցքամարտիկների։ Հայկական բռնցքամարտում, ընդհանրապես, գերծանր քաշային կարգում մենք չենք ունեցել մեդալակիր թե՛ խորհրդային ժամանակներում, թե՛ անկախ Հայաստանի պատմության մեջ։ Այնպես որ, Դավիթը համաշխարհային բռնցքամարտի հայտնություններից մեկն է, նրանով շատերը սկսեցին հետաքրքրվել»,- նշել է մարզիչ Կարեն Ղազարյանը։

Երիտասարդ բռնցքամարտիկը հաջորդ տարի կմասնակցի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին, մինչ այդ, վնասվածքը բուժելուց հետո կսկսի մարզումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP