Սահմանել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ. Եվրահանձնաժողովի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Սահմանել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ. Եվրահանձնաժողովի ղեկավար

18:47 09.11.2021

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ԵՄ երկրներին միգրացիոն ճգնաժամի պատճառով հաստատել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Հայտարարությունը հրապարակվել է ԵՀ-ի կայքում երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին։

«Բելառուսը պետք է դադարի վտանգել մարդկանց կյանքը: Բելառուսի կողմից քաղաքական նպատակներով միգրանտների շահարկումն անընդունելի է: Բելառուսի իշխանությունները պետք է հասկանան, որ միգրանտների հարցի շահարկման միջոցով Եվրամիության վրա նման ճնշումը չի օգնի նրանց հասնել իրենց նպատակներին»,- ասել է նա:

Ֆոն դեր Լայենը ավելացրել է, որ ինքը բանակցություններ է վարել Լեհաստանի և Լիտվայի վարչապետների հետ, քննարկել են այն միջոցները, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել՝ աջակցելու այս ճգնաժամը հաղթահարելու հարցում:

«Ես կոչ եմ անում ԵՄ անդամ երկրներին վերջնականապես հաստատել ընդլայնված պատժամիջոցների ռեժիմը Բելառուսի իշխանությունների նկատմամբ, որը պատասխանատու է այս հիբրիդային հարձակման համար»,- ասել է ԵՀ նախագահը։

ԵՄ-ն կքննարկի նաև պատժամիջոցների, այդ թվում՝ մարդկանց թրաֆիքինգի մեջ ներգրավված երրորդ երկրների ավիաընկերությունները «սև ցուցակում» ընդգրկելու հարցը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնվել էին Լեհաստանի սահմանին տիրող իրավիճակի նոր տեսանյութեր։ Միգրանտները մոտեցել են լեհ զինվորականներին և երեխաների օգնությամբ փորձում են սադրել նրանց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

19:41 26.06.2025

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո

19:35 26.06.2025

Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...

Յամալն ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում․ Պոգբա

19:26 26.06.2025

Յամալն ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում․ Պոգբա

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի խաղի վերաբերյալ: «Նա անհավանական ֆուտբոլիստ է: Նա ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում. դա նրա ֆուտբոլային IQ-ն է, որը ամենևին էլ նրա տարիքին չի համապատասխանում: Լամինը միշտ անում է այն, ինչ անհրաժեշտ է այդ պահին: Նրա տարիքի ֆուտբոլիստի համար ուղղակի խելահեղ […] ...

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով 30 գրամից ավելի մարիխուանա

19:17 26.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով 30 գրամից ավելի մարիխուանա

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 40 և 43 տարեկան երկու տղամարդ ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են մարիխուանա։ Աշտարակի համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հունիսի 22-ի երեկոյան Աշտարակ քաղաքում նրանց հայտնաբերել, ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են բաժին։ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ […] ...

BACK_TO_TOP