19:35 26.06.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար միջավայրի վարչության պետ Քրիստինե Գեւորգյանը, որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ Արաքս Կուրղինյանը, զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը եւ բուսասանիտարիայի բաժնի պետ Ռիմա Կարապետյանը:
Ողջունելով հյուրերին օրենսդիր մարմնում՝ Մերի Գալստյանը նշել է, որ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների նպատակը համաձայնագրի կիրարկման գործընթացում Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի արդյունավետ իրականացումն է, ինչպես նաեւ կիրարկման վերաբերյալ հանրային իրազեկվածության մեծացումն ու խնդիրների վերհանումը, եթե դրանք առկա են:
Փոխնախարար Անուշիկ Ավետյանի տեղեկացմամբ Էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո գտնվող միջոցառումների կատարումը բավարար է գնահատվում. ըստ նրա՝ կատարված է ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքների 60-70 տոկոսը: Մոտարկման մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են: Համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման գործընթացում շեշտը դրվել է կոշտ մոտարկման ենթակա գործողությունների եւ առաջնահերթ բարեփոխման ենթակա ոլորտների վրա:
Համաձայնագրի տնտեսական բլոկը ներառում է չորս հիմնական ուղղություն, որի շրջանակում իրականացվում են համապատասխան գործողություններ՝ սպառողների իրավունքների պաշտպանություն, որակի ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն:
Սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացում օրենսդրական կարգավորումներով նախատեսվում է ինստիտուցիոնալ փոփոխություններ եւ առանձին ինստիտուցիոնալ գործառույթ մեկ մարմնի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներքո, որը վերանվանվելու է եւ զբաղելու է նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով: Այս պահին նաեւ գործում է «Սպառողի օգնական» թվային հարթակ, որը հնարավորություն է տալիս ներկայացնել առցանց բողոք, ստանալ ծանուցումներ բողոքի կարգավիճակի եւ ընթացքի մասին:
Որակի ենթակառուցվածքների առումով հիմնվել են պարենային ապրանքների որակի հավաստագրման լաբորատորիաներ, որտեղ ստուգում անցած ապրանքները կարող են արտահանվել եվրոպական շուկաներ: Հաջորդ քայլը տեղական տնտեսավարողների հետ աշխատանքներն են՝ խթանելու ապրանքների վերոնշյալ ստանդարտների համապատասխանությունն ապահովելը. որոշ ապրանքատեսակների համար գործում է պետական սուբսիդավորում: Որոշ լաբորատորիաների գործարկումն ու միջազգային նորմերին համապատասխանությունն ընթացքի մեջ են:
Զբոսաշրջության ոլորտում համաձայնագրի իրագործման արդյունքում բարելավվել է օրենսդրական եւ իրավական կարգավորումների դաշտը. մասնավորապես, ընդունվել է «Տուրիզմի մասին» օրենքը, որտեղ սահմանված են ինստիտուցիոնալ մարմիններն ու ոլորտի հիմնական իրավակարգավորումները, ենթաօրենսդրական ակտերով սահմանվել են զբոսաշրջության օպերատորների գործունեությանը ներկայացվող չափանիշները, ընթացքի մեջ են տուրիզմի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության ընթացակարգերը, էքստրիմալ տուրիզմի անվտանգության կանոնների կարգերի մշակումը: Առաջիկայում գործարկվելու է նաեւ թվային հարթակ, որտեղ կենտրոնացված կտեղադրվեն զբոսաշրջության ոլորտում բոլոր օպերատորների եւ հարակից ծառայությունների մասին տվյալներ:
Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում որպես խնդիր նշվել է բարձր որակավորում ունեցող ոլորտային մասնագետների պակասը:
Զրուցակիցները կարեւորել են գյուղատնտեսության ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը, հողային բարեփոխումների եւ ենթակառուցվածքների անհրաժեշտությունը երկարաժամկետ զարգացման հեռանկարում:
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-իցԱնվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...