Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.93 oC

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրին

22:31 18.07.2018

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց «Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում անելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը:
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել «Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»՝ փոխանցելով  այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

10:58 13.05.2025

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին

10:52 13.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․89 դրամ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

10:47 13.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք […] ...

Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտը

10:41 13.05.2025

Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտը

Իլոն Մասկը X-ում հրապարակել է պարող ռոբոտի տեսանյութ։ «Այն, ինչ սկսվեց որպես կոստյումով դերասան, այժմ իրականություն է», -գրել է Մասկը։ 2022 թվականի հոկտեմբերին Tesla-ի ղեկավարը ներկայացրեց Optimus մարդանման ռոբոտի նախատիպը։ Այնուհետև ռոբոտը բարձրացավ բեմ և ձեռքով արեց հանդիսատեսին։ Մասկը նաև ցուցադրեց տեսանյութ, որտեղ Օպտիմուսը ջրում է ծաղիկներ։ ...

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

10:35 13.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով […] ...

Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը

10:30 13.05.2025

Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» դեմ խաղում դուբլ գրանցելով գերազանցել է Իվան Զամորանոյի պատմական ռեկորդը, գրում է Opta-ն։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում արդեն խփել է 38 գոլ, ինչն ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ Այդ ցուցանիշով նախկին ռեկորդակիրը չիլիացի լեգենդար Իվան Զամորանոն էր, որը մադրիդյան ակումբում 1992/93 մրցաշրջանում աչքի էր ընկել 37 […] ...

BACK_TO_TOP