14:03 24.11.2021
Չորեքշաբթի Ռիկսդագը (Շվեդիայի միապալատ խորհրդարան) քվեարկել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնին վարչապետ նշանակելու օգտին: Մագդալենա Անդերսոնը երկրի պատմության մեջ առաջին կինն է, ով ստանձնում է այդ պաշտոնը։
Անդերսոնի թեկնածությունը հաստատելու համար պահանջվում էր առնվազն 175 կողմ կամ ձեռնպահ ձայն։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 117, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57 պատգամավոր, մեկ պատգամավոր բացակայել է նիստից։
2014 թվականին Անդերսոնը ստանձնել էր Շվեդիայի ֆինանսների նախարարի պաշտոնը՝ դառնալով կառավարությունում այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։
Նոյեմբերի սկզբին Ստեֆան Լյովենը հրաժարական տվեց Շվեդիայի վարչապետի պաշտոնից։ Նա ղեկավարել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 2012 թվականին և առաջնորդել է այն հաղթանակի երկու ընտրություններում՝ 2014 և 2018 թվականներին։ Վերջին շրջանում, սակայն, կուսակցության դիրքերը անկայուն էին, ինչն ակնհայտ է դարձել Շվեդիայի քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքներով։ Ինչպես օգոստոսին հայտարարել է Լյովենը, կուսակցությանը նոր առաջնորդ է պետք 2022 թվականին կայանալիք ընտրություններից առաջ։
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...
19:46 26.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...
19:41 26.06.2025
Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
19:35 26.06.2025
Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքոԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...