23:12 24.11.2021
Համադրելով երկրաբանական և պալեոկլիմատոլոգիական տվյալները՝ գիտնականները ստեղծել են օվկիանոսի դինամիկայի էվոլյուցիայի մոդելը: Արդյունքները ցույց են տվել, որ տեկտոնական տեղաշարժը, որը տեղի է ունեցել 34 միլիոն տարի առաջ, հանգեցրել է Հարավային օվկիանոսում հոսանքների լուրջ վերակազմավորմանը, որն էլ հանգեցրել է Անտարկտիդայի տարածաշրջանում ուժեղ սառեցման: Հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում։
Վերջին ցամաքային կամուրջները, որոնք Անտարկտիդան կապում են նրա շրջակա մայրցամաքների՝ Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի հետ, պոկվել են մոտ 34 միլիոն տարի առաջ, երբ տեկտոնական շարժումները մեկուսացրին բևեռային մայրցամաքը այլ ցամաքային զանգվածներից: Բայց թե ինչու դրանից հետո Անտարկտիդայում շատ ավելի ցուրտ դարձավ, և սառցե ծածկույթը սկսեց աճել, գիտնականները դեռ միանշանակ պատասխան չեն գտել:
Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Գերմանիայի և Նորվեգիայի հետազոտողների կողմից իրականացված օվկիանոսի շրջանառության բարձր լուծաչափման մոդելավորումները ցույց են տվել, որ 34 միլիոն տարի առաջ Հարավային օվկիանոսի ծովային ուղիների մի քանի հարյուր մետրով խորացումը կարող է լինել պատճառը: Սա հանգեցրել է մակերևութային ջրերի կտրուկ սառեցմանը և
Անտարկտիդայի շուրջ շրջանաձև հոսանքի ձևավորմանը, որը թույլ չի տալիս ենթաբևեռ պտույտներին տաք մակերևութային ջրերը տեղափոխել մայրցամաքի ափ:
Այդ ժամանակաշրջանում մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիայի նվազման հետ մեկտեղ տեկտոնական իրադարձությունները որոշիչ դեր են խաղացել Անտարկտիդայի առաջին սառցադաշտի և կլիմայի գլոբալ փոփոխության մեջ, կարծում են հեղինակները։ Արդյունքում սառցաշերտերը սկսեցին գոյանալ ոչ միայն Անտարկտիդայում, այլեւ մոլորակի այլ հատվածներում, որոնք մտան սառցե փուլ։
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...
19:46 26.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...
19:41 26.06.2025
Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
19:35 26.06.2025
Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքոԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...