14:23 26.11.2021
ԱՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է.
«Արցախի Հանրապետության դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ գործընկերներ.
Շորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության օրվա կապակցությամբ: Նախորդ տարվա ծանր և աղետաբեր պատերազմն իր անհերքելի կնիքն է թողել բոլորիս, բայց հատկապես Արցախի հասարակական կյանքի ու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ առաջադրելով նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ: Դրանք ստիպել են Արցախի դատախազությանը իր գործունեությունն ու առաջնայնությունները վերակառուցել ըստ Արցախի բնակչության հավաքական անվտանգության, մարդանց կենսական և բացարձակ իրավունքների պաշտպանության նորացված սպառնալիքների ու իրողությունների, պատերազմի արդյունքներին հանգեցրած պատճառներին վերաբերող բազում հարցերի պատասխանները նաև իրավական դաշտում գտնելու հանրային պահանջների:
Պատերազմից հետո Արցախի դատախազությունը պատասխանատվության և սեփական առաքելության խորը գիտակցումով է իրացնում վիրավոր Արցախում իրավակարգի ամրապնդման և պաշտպանության, օրինականության երաշխավորման իր գործառույթները՝ ապացուցելով իբրև համակարգ, պետական առանցքային ինստիտուտ կայացածությունը, ձեռք բերած փորձառության արժեքավորությունը, իրենց վստահված «ճակատում» Արցախ աշխարհը ոտքի կանգնեցնելու հարցում դատախազության աշխատակիցների նվիրումը, վճռականությունն ու հավատամքը:
Դրա վկայությունն է այն անհերքելի փաստը, որ չնայած պատերազմի հարուցած անասելի ծանր դժվարություններին, ի դեմս դատախազության՝ հանրապետության իրավապահ համակարգին հաջողվեց Արցախում թույլ չտալ ներքին անկայունություն, հանցավորության վիճակը պահել լիարժեք վերահսկելիության ներքո: Գործոններ, որոնք ԱՀ զինված ուժերի և ռուսական խաղաղարար ուժերի կողմից ապահովող արտաքին անվտանգության երաշխիքների հետ միասին հանդիսանում են արցախցիների՝ բնականոն կյանքին վերադառնալու, իրենց տանն ու հողին ամուր կառչած մնալու, միով բանիվ՝ Արցախի հայկական շարունակականության կարևորագույն նախապայմաններից:
Այս հարցում ՀՀ դատախազությունն իրեն առավել պարտավորված է զգում լինելու Արցախի դատախազության կողքին, ձեր դժվարություններն իրենը համարելու և արդեն ձևավորված համագործակցության հարուստ պատմության ու ավանդույթների հենքի վրա զարգացնելու մեր հարաբերությունները, օժանդակելու ներկայիս գերպատասխանատու շրջափուլում Արցախի մեր գործընկերների կողմից իրենց աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ Արցախի դատախազության բոլոր աշխատակիցներին ցանկանում եմ ոգու ամրություն, տոկունություն, համակարգի ներկայիս պատմական առաքելության գիտակցմանը համահունչ՝ Արցախի մեջքն ուղղելու ներքին վստահություն ու դրա իրացման աննահանջ կամք:
Մաղթում եմ արգասաբեր աշխատանք խաղաղ երկնքի ներքո՝ հանուն արցախահայության բարօրության և ազգային նպատակների իրագործման»:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...