17:33 30.11.2021
Երևանի ավագանին այս տարվա նախավերջին նիստն է գումարել: Օրակարգային հարցերի քննարկումը ավարտելուց հետո ավագանու անդամներն անցել են մտքերի փոխանակման:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը նախ անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի առայժմ անփոփոխ վիճակին, այնուհետև համատիրությունների աշխատանքի ոչ բավարար որակին: Զաքարյանը նշել է, որ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտն աշխատում է շատ վատ: Մոտ 40 րոպե մարդիկ սպասում են: Իսկ երեկոյան 9-ից հետո տրանսպորտ գրեթե չի լինում:
Ավագանու նիստը վարող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Սարգսյանն էլ նկատել է, որ թեև 210 նոր ավտոբուս է շուտով երթուղի մտնելու, սակայն մայրաքաղաքի բնակիչները չպետք է հույս ունենան, որ տրանսպորտի խնդիրը միանգամից կլուծվի։ «Դա մեծ պատկերի մի մասն է միայն»,- ասել է Հրաչյա Սարգսյանը: Նա շեշտել է, որ անհրաժեշտ են վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ:
Լևոն Զաքարյանը նաև խոսել է այն մասին, որ որոշ համատիրություններ բնակիչներին նամակներ են ուղղում և պահանջում վճարել համատիրության գումարները, այլապես կդիմեն դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:30 26.06.2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է […] ...
16:21 26.06.2025
ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքըԱշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...
16:14 26.06.2025
Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
16:07 26.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...