ՌԴ-ն նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով. Լավրովը՝ Էրդողանի թյուրքական աշխարհի քարտեզի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ՌԴ-ն նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով. Լավրովը՝ Էրդողանի թյուրքական աշխարհի քարտեզի մասին

16:32 01.12.2021

Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ Էրդողանին ներկայացված թյուրքական աշխարհի քարտեզի վրա թյուրքական աշխարհի կենտրոնում՝ Ալթայում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, մեծ կարմիր աստղ չկա։

«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապ պահպանելու մեջ… Եվ մենք ունենք այնպիսի տարածք մեր հայրենակիցների  կողմից  զբաղեցրած, որ կարող ենք նաև աշխարհի քարտեզը ներկել որոշակի գույներով: Դա, առաջին հերթին, ամբողջ հետխորհրդային տարածքն է, իհարկե, մեր հայրենակիցների հսկայական թիվը, որոնք գտնվում են  Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արգենտինայում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։

Հիշեցնենք՝ այդ  քարտեզը Էրդողանին հանդիպման ժամանակ նվիրել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին։

«Թյուրքական աշխարհը», ըստ Բահչելիի, ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի տարածքների մի մասը և Իրանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

16:00 26.06.2025

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

BACK_TO_TOP