13:09 20.07.2018
Կառավարությունն իր առջև խնդիր է դրել՝ հասնել կենսաթոշակների ու աշխատավարձերի ավելացման: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր առաջ դրված է այդպիսի խնդիր, մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար: Այո, երբ ասում ենք ներառող տնտեսական համակարգ, երբ ասում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր հիմնական խնդիրը ոչ թե բանտերը մարդկանցով լցնելն է, այլ այն, որ ապահովենք տնտեսական հավասար դաշտ, գումարները գանձենք, ու այդպիսով նաև ավելացնենք պետեկամուտները: Դրանք ավելացնելով՝ մենք բնականաբար այն պետք է ծախսենք պետական նպատակների համար, և դրանց մեջ են նաև թոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը և մնացած ոլորտները»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այժմ kառավարությունը բյուջեի նախագծի քննարկումներում է, ապա շեշտեց՝ ամեն օր տեսնում են՝ կոռուպցիոն բնույթի բացահայտումներ են տեղի ունենում, և գումարներ են գեներացվում, ու կարևոր է՝ ամփոփել մի փուլ և որոշում կայացնել, որը չի ստիպի Հայաստանի արտաքին և ընդհանրապես պետական պարտքը ավելացնել: Վարչապետը հայտնեց, որ պետական պարտքն արդեն հատում է օրենքով նախատեսված վերին սանդղակը և չի կարծում, որ վարկերի անարդյունավետ ծախսման պատմությունը թողած՝ պետք է նոր վարկեր ներգրավել:
«Այս փուլի ամենակարևոր գործողությունը ախտորոշումն է, թե ինչ վիճակում է մեր երկիրը: Դուք տեսել եք՝ ես իմ ելույթներում ինչ գնահատական եմ տվել մեր երկրի իրավիճակին, բայց անգամ ամենասուր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ երկրում կարող է վիճակը լինել այնպիսին, ինչպիսին է, որ թալանի մակարդակը կարող է լինել մեր բոլորի երևակայությունից անդին. սա իրողություն է, որ պետք է արձանագրել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կոռուպցիան ու չարաշահումները այնպիսի ծավալներ են ստացել ժամանակին, որ սկսում են ընդգրկել ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, առնչվել ավելի մեծ թվով մարդկանց շահերի, անգամ՝ մարդկանց, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը:
«Ես եթե ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը, օրինականության հաստատումը կանգ չի առնի անգամ իմ ընտանիքում դրանց հանդիպելիս, ես կատակ չեմ արել»,- նշեց վարչապետը:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...