Ներկայացվել են 2021 թ. պետական բյուջեի ինը ամիսների և ԱԺ բյուջետային գրասենյակի երրորդ եռամսյակի ցուցանիշները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Ներկայացվել են 2021 թ. պետական բյուջեի ինը ամիսների և ԱԺ բյուջետային գրասենյակի երրորդ եռամսյակի ցուցանիշները

17:24 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի ինը ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է հիմնական ցուցանիշները և դրանց վրա արտաքին ազդեցությունների դինամիկան: 2021 թվականի առաջին ինը ամիսներին ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ:

2021 թվականի առաջին ինը ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է շուրջ 5.0% աճ, Եվրագոտու տնտեսությունն աճել է 5.6%-ով, Չինաստանի տնտեսությունը գրանցել է մոտ 9.8% աճ, իսկ Ռուսաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 4.6%-ով: Հիմնականում պայմանավորված համաշխարհային տնտեսության վերականգմամբ՝ միջազգային շուկայում հումքային ապրանքների գներն աճել են: 2021 թվականի առաջին ինը ամիսներին պղնձի միջազգային շուկայում գներն աճել են 57.4%-ով, իսկ նավթի միջազգային գներն աճել են միջինում 62.2%-ով:

ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է 2021 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Նրա խոսքերով՝ գրասենյակը 2021 թվականի երրորդ եռամսյակում ստացել է 15 հարցում, որից 2-ը պատգամավորական և 13-ը մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ, ինը ամիսների ընթացքում ստացվել է 75 հարցում, որից 29-ը պատգամավորական, 42-ը մշտական հանձնաժողովներից:

Բյուջետային գրասենյակը 2021 թվականի ինը ամիսների ընթացքում սահմանված ժամկետներում պատրաստել և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է տրամադրել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը եւ ՀՀ 2021 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:

Զեկուցողը նշել է, որ ինը ամիսների ընթացքում Բյուջետային գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Գենդերային բյուջետավորում» թեմայով սեմինարին: Առաջին կիսամյակի ընթացքում Բյուջետային գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով փորձագետները մասնակցել են նաև մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

12:39 30.04.2025

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

12:35 30.04.2025

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ ​Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

12:24 30.04.2025

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

12:12 30.04.2025

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP