Չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ, բայց չեմ պատրաստվում նաև անարձագանք թողնել ահազանգերը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ, բայց չեմ պատրաստվում նաև անարձագանք թողնել ահազանգերը. Փաշինյան

14:22 20.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՊԵԿ կադրային նշանակումներին: Լրագրողները հիշեցրին՝ մամուլում սկանդալային գրառումներ եղան ՊԵԿ պաշտոնյաների մասին, ապա հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ՊԵԿ-ում հայտնվել են կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված մարդիկ, ինչպե՞ս է, որ այդպիսի մարդիկ հայտնվեցին նոր կառավարությունում և կախարդական փայտիկը, որի մասին ասում էր ինքը՝ վարչապետը, ինչո՞ւ չանցավ ՊԵԿ-ի մոտով:

«Ընդհանրապես, Հայաստանում շատ դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք այսպես ասած «նեգատիվ» արձագանք չեն առաջացնում: Դրանք տարբեր մակարդակների են՝ կախված տարբեր հանգամանքներից: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին՝ կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, իսկ քաղաքականությունը, այդ թվում՝ միջին օղակների, վարում է ՊԵԿ նախագահը: Ես, անկեղծ ասած, չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ, բայց չեմ պատրաստվում նաև անարձագանք թողնել այն բոլոր ահազանգերը, անհանգստությունները, որ մարդիկ ունենում են: Բնականաբար, այդ բոլոր ահազանգերն իմ ուշադրության կենտրոնում են: Ես նաև ՊԵԿ նախագահի հետ այս թեմայով մի քանի անգամ խոսակցություն եմ ունեցել, հուսով եմ՝ այն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ, իսկ եթե չի բերի կոնկրետ արդյունքներ, այդ դեպքում կհասնի իմ արձագանքելու ժամանակը»,- ասաց նա:

Իսկ ընդհանրապես, վարչապետը հորդորեց հասկանալ նաև հետևյալ խնդիրը՝ իրենց քաղաքականության մեջ և քաղաքականության համար շատ կարևոր է այս փոփոխությունների շրջանում ապահովել համակարգերի կայունությունը: Նա հիշեցրեց՝ ոստիկանությունում դրամատիկ, հեղափոխական կադրային փոփոխություններ չարվեցին, հարկային, մաքսային համակարգերում, քննչական համակարգերում՝ ևս, որպեսզի ապահովեն համակարգերի կայունությունը, ու որպեսզի վակուում չառաջացնեն, բայց, ըստ վարչապետի, ՀՀ-ում քաղաքական հեղափոխությունը տեղի է ունեցել, ավարտվել է, հաղթել է, մինչդեռ կադրային հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել:

Փաշինյանը խոստացավ՝ անխուսափելիորեն հասնելու ենք կադրային հեղափոխության էջին, ընդ որում՝ ուզում է հստակ արձանագրել՝ կադրային հեղափոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու են և հնձեն բոլորին:

«Կադրային հեղափոխություն ասելով նկատի ունեմ ոչ միայն արտաքինը, այլև ներքինը՝ մարդկանց գործելակերպի, հոգեբանության և այլնի մեջ, իսկ նրանք, ովքեր չեն տեղավորվի այդ տրամաբանության սահմաններում, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել իրենց համար, եթե, իհարկե, քննչական մարմինները նրանց այլ հարցեր չեն ունենա: Հույս ունեմ՝ բոլորս հստակ հասկանում ենք՝ երբ ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, դա չի նշանակում պայքար նախկին իշխանությունների կամ նախորդ կառավարության իրականացրած կոռուպցիայի դեմ, դա նշանակում է պայքար կոռուպցիայի դեմ ընդհանրապես, այդ թվում՝ այսօր գործող բոլոր պաշտոնյաների դեպքում, բոլորի՝ առանց բացառության, սա է կարևոր սկզբունքը: Մենք այդ պայքարը հետևողականորեն տանելու ենք առաջ, այդ կախարդական փայտիկը հաջողությամբ գործում է: ՊԵԿ քննչական մասն այսօր այնպիսի բացահայտումներ է անում, որոնք դուք չէիք կարող նույնիսկ երևակայել չորս ամիս առաջ: Այսօր ՊԵԿ-ը չվճարված այնպիսի հարկեր է բացահայտում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին ընդամենը մի քանի ամիս առաջ»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ շատ կարևոր է հասկանալ, որ կան հայտնի ընկերություններ, որոնց հետ կապված հայտնի հարկային բացահայտումներ են արվում, սակայն իրենց նպատակը չէ որ այդ ընկերությունները դադարեն գործել: Նա ասաց՝ անելու են ամեն ինչ, որ ոչ մի ընկերություն չդադարի գործել, հակառակը՝ օգնելու են, որ նրանք բարեհաջող, բայց օրենքի շրջանակներում զարգանան:

«Տեսել ենք, չէ՞, որ հարկայինը գնում է ինչ-որ տեղ, ստեղծում է վիճակ, որ ենթադրենք նախկին վարչապետի եղբորը կամ ընտանիքի անդամին այդտեղ սեփականատիրոջ կարգավիճակում փոխարինում է նոր վարչապետի եղբայրը կամ հարազատները: Այն, ինչ անում ենք, այն շրջանակում է, ինչ մենք պարտավորվել ենք հանրության առաջ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ խնդրելու են այդ ընկերություններին՝ կատարեն չկատարած հարկային պարտավորությունները, ապա շարունակեն գործել: Վարչապետն ընդգծեց՝ ներառող տնտեսության շրջանակներում ոչ ոք մենաշնորհային և արտոնյալ կարգավիճակ չի ունենալու, սակայն այդ ընկերությունների շահերն ի վերջո նաև պետության շահերն են, որովհետև նրանք հարկատու են, աշխատատեղ ստեղծող են և այլն, բայց պետք է նաև աշխատողների իրավունքները պաշտպանվեն:

«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, այն իր գործը անում է և կանի, սրանում կարող եք չկասկածել»,- նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP