12:08 03.12.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ անցկացվել է հանդիպում-խորհրդակցություն՝ ՍԱՏՄ մասնագետ-անասնաբույժների, Երևանի քաղաքապետարանի, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, մի շարք անասնաբուժական կենտրոնների, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման օրակարգում թափառող կենդանիներից մարդկանց անցնող՝ զոոնոզ, հիվանդությունների, մասնավորապես՝ լեշմանիոզի կանխարգելման ու դրա դեմ պայքարի հարցում համագործակցության ու փոխօգնության հարցն էր:
Գեորգի Ավետիսյանը խիստ կարևորել է լեյշմանյոզ հիվանդության համալիր վերահսկողության, լեյշմանիոզի նկատմամբ շների հետազոտությունների և, հայտնաբերման պարագայում, դրանց քնեցման հարցը: Նա նշել է, որ ներկայումս այս հիվանդությունը հանրային առողջապահության գերակա խնդիրներից է:
Քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրելեն արդիական
վերջին սերնդի թեստերի օգտագործման ու հնարավորինս ճշգրիտ ախտորոշման խնդիրը՝ շներին հանիրավի քնեցնելը
բացառելու նպատակով:
Մի հարցում համամիտ էին բոլորը. վարակի աղբյուրի հայտնաբերման և վերացման, հիվանդության հետագա տարածման կանխարգելման նպատակով՝ անհրաժեշտ է իրականացնել առավել նպատակաուղղված և համալիր միջոցառումներ:
Տեղեկատվություն. աշխարհում լեշմանիոզ հիվանդության վարակման ռիսկի ենթակա է մոտ 350 մլն. մարդ:
Ավելի քան 98 երկրում ամեն տարի արձանագրվում է լեյշմանիոզի 2 մլն դեպք: Աշխարհում այս հիվանդությամբ վարակված է գրեթե 14 մլն. մարդ: Լեյշմանիոզի փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որի աղբյուրը տարբեր կենդանիներն են՝ հիմնականում հիվանդ շները և կրծողները, իսկ որոշ ձևերի ժամանակ` մարդը: Մարդկանց ընկալունակությունը վարակի նկատմամբ բարձր է, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները:
19:50 26.07.2025
Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի ԳազայինՄեծ Բրիտանիան պլանավորում է մասնակցել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու միջազգային ծրագրերին՝ օդային հարվածներ հասցնելով և հոսպիտալացման կարիք ունեցող երեխաներին տարհանելով։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Երեք առաջնորդները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը՝ համաձայնելով, որ այն ծանր է, և […] ...
19:40 26.07.2025
«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքինՍերբական «Պարտիզանի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ Լեհաստանում կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Խաղի ընթացքում ուկրաինական թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Պարտիզանի» ֆուտբոլիստների հասցեին։ Վիրավորանքներ են հնչել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին. ռուսական ակումբի հետ «Պարտիզանը» խաղացել է Մոսկվայում «Եղբայրության […] ...
19:32 26.07.2025
Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերինԹաիլանդի ռազմաօդային ուժերը ճշգրիտ կառավարվող հրթիռային հարված են հասցրել կամբոջական PHL-03 հեռահար բազմակի հրթիռային համակարգերին, որոնք արտադրվում են Չինաստանում և ունեն 130 կիլոմետր հեռահարություն, Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարարության գործողությունների վարչության անվտանգության համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ-մայոր Վանչանա Սավայդին։ «Այսօր Թաիլանդի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռ՝ երկու F-16 և երկու Gripen ինքնաթիռներ, ճշգրիտ […] ...
19:20 26.07.2025
Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումըՍիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...
19:08 26.07.2025
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճելՀրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...
19:00 26.07.2025
NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունըԻսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...