Քլունին Թուրքիայից 35 միլիոն դոլար չի վերցրել Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

Քլունին Թուրքիայից 35 միլիոն դոլար չի վերցրել Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման պատճառով

20:39 06.12.2021

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին խոսել է արտասահմանյան ավիաընկերություններից մեկի հետ բազմամիլիոնանոց պայմանագրից հրաժարվելու մասին։

Ինչպես նշել է դերասանը բրիտանական The Guardian հրատարակությանը տված հարցազրույցում` իրեն առաջարկել են պայմանագիր 35 միլիոն դոլարի չափով։ Դա անելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը մեկ օր մարզվել։

Դերասանի խոսքով՝ ինքը որոշել է հրաժարվել պայմանագրից կնոջ՝ իրավապաշտպան Ամալ Քլունիի հետ զրուցելուց հետո։

«Գովազդը կապված էր մի երկրի հետ, որը թեև դաշնակից է, բայց հաճախ կասկածելի բաների աղբյուր է դառնում: Մենք որոշեցինք, որ դա չարժե»,- ասել է Քլունին:

Դերասանը շեշտել է, որ իր կինը, լինելով իրավաբան, շատ պատասխանատու է մոտենում մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրներին։ Քլունիի խոսքով՝ ինքը որոշել է, որ այս հարցի շուրջ տանջվելու կարիք չկա։

Le Figaro ամսագրի փոխտնօրեն, ֆրանսիացի լրագրող Ժան-Քրիստոֆ Բույսոնը մեկնաբանել է Քլունիի ձախողված գործարքը։

Թվիթերի իր միկրոբլոգում Բույսոնը նշել է, որ քանի որ Ամալ և Ջորջ Քլունիները ակտիվորեն ներգրավված են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման արշավում, խոսքը վերաբերում է Թուրքիային և թուրքական պետական ​​Turkish Airlines ավիաընկերությանը։

Ջորջ Քլունին Հայաստան է այցելել 2016 թվականի ապրիլի 24-ին՝ մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխությանը։ Քլունին Երևանում ասել է, որ պետք է հետ նայել ու հիշել, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մի մասն է։

Ամալ Քլունին, իր հերթին, 2015 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի շահերը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով։ Այնուհետև Շվեյցարիայի հայ համայնքի կառույցները պահանջել են թուրք ազգայնական Փերինչեքին մեղավոր ճանաչել ռասայական խտրականության մեջ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Հոլիվուդյան դերասանի կինը դատարանում ասել է, որ անհնար է ժխտել մեկ դար առաջ հայերի ցեղասպանության փաստը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են դարձել ԵՄ բյուջե ներդրումներ կատարած  առաջատար երկրները

19:18 05.05.2024

Հայտնի են դարձել ԵՄ բյուջե ներդրումներ կատարած առաջատար երկրները

2000 թվականի սկզբից ի վեր Եվրամիության 11 պետությունների ներդրումներն ապահովել են բյուջեի եկամուտների երեք քառորդը, ընդ որում, ամենամեծ ներդրումները կատարվել են Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ ԵՄ անդամ երկրները միության բյուջե են փոխանցել 137 մլրդ եվրո, որից Գերմանիան՝ 30,3, Ֆրանսիան՝ 23,5, Իտալիա՝ 17,3։ Վիճակագրության համաձայն՝ 2000 թվականից […] ...

Մոլդովայի նախագահը և պաշտպանության նախարարը կայցելեն Նորվեգիա

19:00 05.05.2024

Մոլդովայի նախագահը և պաշտպանության նախարարը կայցելեն Նորվեգիա

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Հանրապետության պաշտպանության նախարար Անատոլի Նոսաթին մայիսի 6-7-ը առաջին պաշտոնական այցով կմեկնեն Նորվեգիա, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Սա Մոլդովայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Նորվեգիա։ Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, Մոլդովա էր այցելել Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն։ Նա հայտնել էր, որ Նորվեգիան նախատեսում է մոտ ապագայում դեսպանատուն բացել Մոլդովայում։ ...

Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել

18:40 05.05.2024

Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել

Տյումենի մարզում Իշիմ և Տոբոլ գետերի վարարման պատճառով 47 բնակավայրերի ավելի քան 380 բնակելի շենք է հեղեղվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ Գերատեսչության տվյալներով՝ Իշիմ գետի ջրի մակարդակը Իլյինկա և Աբացկոե գյուղերի տարածքներում շարունակում է նվազել։ Վիկուլովսկի շրջանում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ «47 բնակավայրերում ջրածածկ են մնացել 385 բնակելի շենք, 345 ամառանոց, 3232 […] ...

Իսրայելը որոշել է արգելափակել Al Jazeera հեռուստաալիքը

18:20 05.05.2024

Իսրայելը որոշել է արգելափակել Al Jazeera հեռուստաալիքը

Իսրայելի կառավարությունը որոշել է փակել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը երկրում։ Այս մասին ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ: «Իմ ղեկավարած կառավարությունը միաձայն որոշում է կայացրել՝ Իսրայելում կփակվի սադրիչ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մինչ այս` Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է օրենքը, որը թույլ է […] ...

ԱՄԷ-ն ծրագրում է միլիարդավոր դոլարներ ներդնել Բրազիլիայի կենսավառելիքի նախագծերում

17:44 05.05.2024

ԱՄԷ-ն ծրագրում է միլիարդավոր դոլարներ ներդնել Բրազիլիայի կենսավառելիքի նախագծերում

Աբու Դաբիի սուվերեն հիմնադրամի Mubadala Capital-ի ներդրումային թեւը մտադիր է մոտ 13,5 միլիարդ դոլար ներդնել հաջորդ տասնամյակում բրազիլական կենսավառելիքի հավակնոտ նախագծում: Այս մասին գրում է Financial Times-ը։ «Մուբադալա» հիմնադրամի հիմնական ներդրումը վերականգնվող էներգիայի մեջ ներառում է հինգ «մոդուլների»՝ բիովերամշակման գործարանների կառուցումը, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 2,7 միլիարդ դոլար։ «Ամեն ինչ կախված է հումքից, հիմնականում՝ գյուղատնտեսությունից: Իսկ […] ...

Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա

16:45 05.05.2024

Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա

Իսրայելը փակել է Գազայի հատվածի հարավ-արևելյան սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետը, որով անցնում էին հումանիտար պաշարները, այն բանից հետո, երբ տարածքը պաղեստինյան անկլավում ռադիկալների կրակոցների տակ էր հայտնվել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Կիրակի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Քերեմ Շալոմ» անցակետի տարածքում օդային հարվածների ձայներ են հնչել։ […] ...

BACK_TO_TOP