Փոքրիկ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն Ազգային ժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Փոքրիկ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն Ազգային ժողովում

17:25 07.12.2021

Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին ներկայացվել էին սահմանամերձ համայնքների և արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Բարեգործական ցուցահանդես-վաճառքը նախաձեռնել էր «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ այսօր մեր պատմության ամենածանր օրերից մեկն է՝ Սպիտակի երկրաշարժի 33-ամյակը: Վահան Նարիբեկյանի խոսքերով՝ փաստ է, որ երեխաներն իրենց գունեղ և լուսավոր ստեղծագործություններով վերաիմաստավորել են մեր ապագան: Նա հավելել է, որ խորհրդարանում ցուցահանդեսների կազմակերպումն ավանդույթ է, սակայն նման ոգեշնչող ցուցադրություն դեռևս չէր եղել:

«Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը երախտագիտություն է հայտնել խորհրդարանին բարեգործական ցուցահանդեսի կայացմանն աջակցելու համար: Ըստ նրա՝ մեր երկրի հետագա զարգացման հիմքում նաև գալիք սերնդի անհոգ մանկությունն է, և այս նախաձեռնության նպատակը հենց Ամանորյա հեքիաթ պարգևելն է բազմաթիվ երեխաների, ովքեր դրա կարիքն առավել ունեն:

«Nika Art» կազմակերպությունը ցուցահանդես-վաճառքի շրջանակում հավաքել է դպրոցահասակ ստեղծագործողների ձեռագործ աշխատանքները Երևանից, Գյումրիից, սահմանամերձ համայնքներից և Արցախից: Արվեստը ներկայացված էր երեխաների աչքերով, նրանց հուզական ներաշխարհը յուրօրինակ գույներով արտացոլված էր նկարներում, ձեռագործ այլ աշխատանքներում: Փոքրիկ արվեստասերներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաքում: Նրանց համար անչափ ոգևորիչ էր նաև երկրի օրենսդիր մարմնում գտնվելն ու իրենց գործերը ներկայացնելը: Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է սահմանամերձ համայնքների և արցախցի երեխաներին:

Արվեստասերները ներկա են գտնվել նաև ԱԺ հերթական նիստին և հանդիպել ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

12:39 30.04.2025

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

12:35 30.04.2025

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ ​Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

12:24 30.04.2025

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

12:12 30.04.2025

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP