22:57 07.12.2021
Ադրբեջանի Լերիկի շրջանի տարածքում դեկտեմբերի 7-ի երեկոյան 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:09-ին, Լենքորան սեյսմակայանից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երեքշաբթի ավելի վաղ 3,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Զագատալի շրջանի տարածքում։ Տեղական ժամանակով ժամը 7:38-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զահատալա սեյսմակայանից 19 կմ հյուսիս-արևելք և գտնվել է 29 կմ խորության վրա:
19:41 26.06.2025
Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
19:35 26.06.2025
Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքոԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...
19:26 26.06.2025
Յամալն ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում․ ՊոգբաՖրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի խաղի վերաբերյալ: «Նա անհավանական ֆուտբոլիստ է: Նա ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում. դա նրա ֆուտբոլային IQ-ն է, որը ամենևին էլ նրա տարիքին չի համապատասխանում: Լամինը միշտ անում է այն, ինչ անհրաժեշտ է այդ պահին: Նրա տարիքի ֆուտբոլիստի համար ուղղակի խելահեղ […] ...
19:17 26.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով 30 գրամից ավելի մարիխուանաՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 40 և 43 տարեկան երկու տղամարդ ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են մարիխուանա։ Աշտարակի համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հունիսի 22-ի երեկոյան Աշտարակ քաղաքում նրանց հայտնաբերել, ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են բաժին։ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ […] ...
19:08 26.06.2025
Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությամբ կայացել է ԵՄ-Հայաստան կրթական ոլորտի երկխոսության տեխնիկական կոմիտեի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կրթության ռազմավարության իրականցման ընթացքը և ԵՄ-ի բյուջետային աջակցության առաջընթացը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, ՀՀ-ում […] ...
19:00 26.06.2025
«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակումՀունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները «Ba3» մակարդակում` անփոփոխ թողնելով «կայուն» հեռանկարը: Վարկանիշը Ba3 մակարդակով հաստատելու որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն աճի ներուժով, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացման և պետական կառավարման արդյունավետության չափավոր բարձր մակարդակով։ Միաժամանակ […] ...