Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

17:07 10.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Ռաֆայել Ժոզանը նախարարին տեղեկացրել է, որ ֆրանսիական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու աշխատանքներով։

Նախարարը նշել է, որ այդ ոլորտներում ներկայումս բազմաթիվ մրցութային գործընթացներ կան և ցանկալի կլինի, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես հետաքրքրվածություն ցուցաբերեն և մասնակցեն այդ մրցութային գործընթացներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վեդու ջրամբարի կառուցման գործընթացը։

Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար Արթուր Սողոմոնյանը նշել է, որ ջրամբարի կառուցման ժամկետների երկարաձգումը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, սակայն այլ խոչընդոտների չլինելու դեպքում նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2022 թվականի վերջում։

Ֆրանսիական կողմը ևս հավաստիացրել է, որ անկախ առկա դժվարություններից, կարվի առավելագույնը, որպեսզի աշխատանքներն ավարտվեն նշված ժամկետում։

Վեդիի Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ 75 մլն եվրո վարկային միջոցներ։

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (4 человека, люди сидят и люди стоят)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (2 человека)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и люди стоят)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

12:24 30.04.2025

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

12:12 30.04.2025

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:52 30.04.2025

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

11:43 30.04.2025

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

Միացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...

BACK_TO_TOP