17:10 11.12.2021
Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում 156-րդ թատերաշրջանի ամենամասշտաբային ներկայացման ՝ «Մաուգլի»-ի առաջնախաղն էր։ Շուրջ ութ ամիս տևած բարդ ու դժվարին աշխատանքներից հետո այն հանդիսատեսին ներկայացավ իր ուրույն ասելիքով՝ բոլորովին տարբերվող մուլտֆիլմից։
«Կարծում եմ այս ներկայացումը երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում, մեծ ռիսկ էր մեզ համար, որովհետև մեծամասամբ ամբողջ գումարը ծախսվել է հենց թատրոնի միջոցով, մեր արտաբյուջեի միջոցներով ենք աշխատել, աջակցել է նաև ԿԳՄՍ նախարարությունն ու ասեմ՝ վերջին ժամանակաշրջանում մենք նմանատիպ ծախսեր չենք ունեցել ոչ մի ներկայացման մեջ, էս ներկայացումը պահանջում էր մեծ ձևավորում, պրոֆեսիոնալ մասնագետներ։ Ես կարծում եմ, որ այն խումբը, որն աշխատել է, պրոֆեսիոնալ էին»։
Պրեմիերիայից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում նշել է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։ Թատերական ներկայացումն համեմված էր քաղաքական իրադարձությունների նուրբ համեմատություններով, բնության ու կենդանիների միջև եղած անհաշտություններով, մարդկանց կործանարար ազդեցության նկարագրություններով։
«Մաուգլի»-ում ներգրավված են 60-ից ավելի դերասաններ, թատերական ինստիտուտի ուսանողներ։ Մաուգլին թատրոնի խաղացանկում եղել է նաև 80-ականներին, երբ քաղաքի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը։
Բուտաֆորական դեկորները, լուսային ու ձայնային շքեղ լուծումները միանգամից հանդիսատեսին տեղափոխում են ջունգլիների միջավայր, որտեղ հարուստ բնության մեջ ապրում են կենդանիներն իրենց աշխարհին բնորոշ օրենքներով։
Մարդու և բնության միջև կորել է ներդաշնակությունը այն պատճառով, որ բանական էակը խախտել է բնության օրենքները։ Ջունգլիներում այդ օրենքներն այլ են, կենդանական աշխարհում ազատ ցեղը շարժվում է իր սահմանած օրենքներով։ Մաուգլին մարդ էր՝ հայտնվելով կենդանիների տարածքում, փորձեց ապրել ջունգլիների օրենքներով։
Ջունգլիներում հայտնված ու գայլերի ոհմակում մեծացող Մաուգլին դառնում է նրանց ոհմակի մի մասը, ապրում ջունգլիների օրենքներով, բայց չի ընդունվում անտառի մյուս կենդանիների կողմից։ Սա գոյի օրենքն է, որտեղ պայքարում են առաջնորդ դառնալու համար։
Իվերջո մարդկանց միջավայր վերադարձավ մարդ Մաուգլին, ով ջունգլիներում առաջնորդի դերը չկարողացավ ստանձնել՝ այն թողնելով իրական տերերին։
«Ամեն փրկիչ չէ, որ արժանի է ոհմակին, ամեն հաղթող չէ, որ կարող է լինել իմաստուն։ Ես ուզում եմ, որ դուք միշտ հիշեք՝ գայլը չպետք է առաջնորդ փնտրի ո՛չ բորենիների, ո՛չ աղվեսների, և ո՛չ էլ մարդկանց մեջ։ Ես ձեր առաջնորդը չեմ, առաջնորդին ձեր մեջ փնտրեք ու հիշեք՝ դուք եք ջունգլիների տերը, պաշտպանեք ջունգլիները»։
11:48 02.05.2025
Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունըԵՄ ղեկավարության քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինային ռազմական աջակցությանը և այս երկրի՝ համայնք ընդունմանը, կհանգեցնի Եվրոպայի սնանկացմանը։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։ «Եվրոպական փողը, այդ թվում՝ մեր փողը, Ուկրաինա է բերվում սայլակներով, և ԵՄ տնտեսությունը միջոցների սուր պակաս է զգում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ո՛չ […] ...
11:34 02.05.2025
Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսովՀայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային […] ...
11:21 02.05.2025
Արարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերովԱպրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել […] ...
10:56 02.05.2025
Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ կծախսենք ուկրաինական հարցի վրա․ ՌուբիոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ կծախսի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա, ուստի բանակցություններում առաջընթաց «անհրաժեշտ է շատ շուտով»։ Այս մասին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ եւս կծախսենք այս հարցի վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «արդեն մոտեցել են, […] ...
10:39 02.05.2025
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներՄայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...