Ի՞նչ կատարվեց, մենք սա չէինք սպասում. Գագիկ Ծառուկյանը դժգոհել է ծանրամարտի հավաքականի մարզիչներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+25.09 oC

Ի՞նչ կատարվեց, մենք սա չէինք սպասում. Գագիկ Ծառուկյանը դժգոհել է ծանրամարտի հավաքականի մարզիչներից

16:44 23.12.2021

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ծանրամարտի հավաքականի մարզիչների հետ:

«Միշտ ազգի պատիվը բարձր եք պահել, ապրեք։ Միշտ ամենաշատ մեդալները դուք եք բերել, ապրեք։ Բայց աշխարհի այս վերջին առաջնությունը, որ մենք պայմանավորվածություն ունեինք, որ դուք գնում էիք՝ թիմային առաջին տեղը լինելու, մեդալ բերելու ու այսօր պիտի պատասխան տաք՝ ինչ կատարվեց։ Մենք սա չէինք սպասում։ Այսօր մենք ուզում ենք արդյունք ունենալ։ Եթե ասածը չես պահում, 15 հոգի չես տանի, կտանես 4 հոգի։ Սիմոն Մարտիրոսյանին ի՞նչ եղավ: Բոլորը վերջացնում էին իրենց ելույթները, նա նոր միայն մասնակցում էր։ Այսօր ի՞նչ է եղել։ Վերցնում է, չի կարողանում կանգնել։ Մարդիկ ուժեղ էին, դուրս էին գալիս մրցելու, նրանց հավասարը չկար։ Այսօր ի՞նչ եղավ։ Միայն ծանր քաշայիններն իրենց ֆիքսած թվերը տղավարի պահեցին, իջան։ Սխա՞լ եմ ասում։ Աշխարհի մակարդակով 6-րդ տեղն, այո, լավ է, բայց մենք պայմանավորվել էինք, որ թիմային հաշվարկում պիտի առաջին տեղը լինենք: Մարզի՞չն է մեղավոր, մարզի՞կն է մեղավոր, հավաքվենք, ասենք, եթե չի ենթարկվում, չի պարապելու։ Սա մարզաշխարհի միակ ոլորտն է, որին 100%-ով հավատում եմ։ Մեր ազգի պատիվը միշտ բարձր եք պահել, բայց այսօր դուք ձեր ձեռքով ձեր հաջողությունները փչացրեցիք»,- Ծառուկյանի խոսքերն է հրապարակել armsport.am-ը՝ հղում անելով «Կենտրոն» հեռուստաընկերության տեսանյութին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Չայնիի» ոլորաններում բախվել են «BMW»-ն ու «Mazda» մակնիշի բեռնատարը

13:28 06.06.2025

«Չայնիի» ոլորաններում բախվել են «BMW»-ն ու «Mazda» մակնիշի բեռնատարը

Հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Վահե Ս.-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Արկադի Ռ.-ի վարած «Mazda» մակնիշի բեռնատարին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության […] ...

ՆԳՆ ՓԾ-ն և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

13:17 06.06.2025

ՆԳՆ ՓԾ-ն և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նահանգապետերի պատվիրակությանը

13:09 06.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նահանգապետերի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետեր Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին: Այս մասին հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը […] ...

Մադուրո. Թրամփին խաբում են և թունավորում Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ

13:02 06.06.2025

Մադուրո. Թրամփին խաբում են և թունավորում Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաբում և թունավորում են Վենեսուելայի և վենեսուելացի միգրանտների նկատմամբ ատելությամբ։ Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ դիմելով Սպիտակ տան ղեկավարին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, թույլ մի՛ տուր, որ թունավորվես Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ, դու ամեն օր թունավորվում ես ստերով», – ասել է Մադուրոն՝ դիմելով […] ...

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը հետաքրքրված է Չինաստանով և նրա շուկայով

12:56 06.06.2025

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը հետաքրքրված է Չինաստանով և նրա շուկայով

Վաշինգտոնը հետաքրքրված է Չինաստանի և նրա շուկայի հետ տնտեսական կապերի պահպանմամբ, հինգշաբթի օրը Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև հեռախոսազրույցը։ «Ինչպես արդեն այսօր ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դա լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր։ Թրամփը միշտ հարգալից հարաբերություններ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի […] ...

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի

12:53 06.06.2025

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի, հայտնում են ԱԺ-ից։ «Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP