21:22 29.12.2021
Այսօր Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 25 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, օրակարգում ներառված էր 14 հարց։
Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ ավագանու հաստատմանն էր ներկայացված նաև Կապան համայնքի 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Այսպիսով, 2022 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 3,103,724․6 հազ․դրամ, համայնքի 2021թ․ բյուջեով հաստատված 2,856,018․4 հազ․դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2020թ. փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 3001834,6 հազ․դրամով կամ շուրջ 3,4 %-ով։
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1122279,2 հազ․դրամ / 36.2% /՝ 2021թ․ հաստատված 803922,3 հազ․դրամի դիմաց կամ 691643,1 հազ.դրամով ավելի, իսկ 2020թ. փաստացի հավաքագրված եկամուտներից 407309․4 հազ․դրամով։
Նշենք, որ մինչ ավագանու հաստատումը բյուջեն ներկայացվել էր հանրային քննարկման:
Նիստի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորեց ավագանու անդամներին գալիքի տոների կապակցությամբ՝ ցանկանալով, որ 2022 թվականը երկրի համար լինի խաղաղության, կայունության, նոր վերելքի, իսկ հայ ընտանիքների համար՝ բարօրության և նոր հաջողությունների տարի։
Օրակարգի մնացյալ հարցերին ծանոթանալու համար՝ կարող եք դիտել նիստի առցանց հեռարձակումը։
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...