Ինչո՞ւ ցուցարարներին չդիմադրեցին. քաղաքագետները վերլուծում են Ղազախստանի դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Ինչո՞ւ ցուցարարներին չդիմադրեցին. քաղաքագետները վերլուծում են Ղազախստանի դեպքերը

21:16 07.01.2022

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելն առաջին նախադեպն է այդ կառույցի գոյության ընացքում: Մենք գիտենք, որ դեպքեր են եղել որ ՀԱՊԿ-ը հրաժարվել է միջամտել, այդ թվում նաև արյունահեղությաւն բարձր հավանականությաւն և ՀԱՊԿ կանոնադրության անհամապատասխանության պատճառով: Ալմաթիում տեղի ունեցող ողբերգությունը կարող է լրջորեն վտանգել այդ հսկայական երկիրը՝ մեծությամբ երկրորդը Ուկրաինայից հետո նախկին ԽՍՀՄ տարածքում: Եվ եթե հաշվի առնենք այն, որ մենք չգիտենք, թե ով է հավակնում իշխանության, այսինքն՝ ով է հակառակորդը գործող իշխանության, այն քաոսը, որ կարող է առաջանալ այս իրավիճակում, շատ լուրջ վտանգ է ներկայացնում»,- Ղազախստանում տեղի ունեցող իրադարձութուններին է անդրադարձել Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը:

Նա կարծում է, որ տեղի ունեցողը ներիշխանական ճգնաժամ է: 

«Սոցիալական բունտը նախագահ Տոկաևի շատ թույլ ու ոչ քաղաքական արձագանքի արդյունքում վերաճեց լուրջ կոնֆլիկտի: Տոկաևը սկզբում սպառնաց երիտասարդներին, այն երիտասարդներին, որոնց միջին տարիքը 29-նն է, և նրանք բացարձակ չունեն խորհրդային սոցիումում ապրելու փորձ: Եվ ղազախական իշխանության ադմինիստրացիայի այն հայտարությանը, թե բողոքի ակցիայի մասնակիցները զինված են օպտիկական նշանառության զենքերով, ես միանգամայն հավատում եմ: Դա հնարավոր է, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի  վրա, որ այդ մարդիկ հայտնվել են հունվարի 5-ին՝ օրվա երկրորդ կեսին: Մինչ այդ տիպիկ փողոցային, քաոտիկ բողոքի ակցիա էր: Ու հենց այդ պահից,  երբ հայտնվեցին զինված ցուցարարները, բողոքի ակցիան ընթացավ բոլորովին այլ հունով: Գրավվեցին պետական կառույցների շենքերը, այդ թվում՝ Ազգային անվտանգության կոմիտեի շենքը: Ինչո՞ւ դիմադրություն ցույց չտրվեց այդ մարդկանց, ներսում լավ պատրաստված մարդիկ էին: Գուցե նրանք գիտեի՞ն, որ գործնականում իրենց մարդիկ են մտել շենք: Իսկ ինչպե՞ս այդ մարդիկ հայտնվեցին Ալմաթիում արտակարգ դրության պայմաններում, ինչպե՞ս մտան, երբ քաղաքը փակ էր: Կարծում եմ՝ դրանք այն մարդիկ են, որոնք ունեն նույն իշխանական լիազորությունները, կամ նախկինում պաշտոնից ազատված մարդիկ են, օրինակ, ազգային անվտանգության աշխատանքից ազատված ղեկավարները, առաջին հերթին՝ Նարզարբաևի բարեկամները: Այ դա է, հավանաբար, երրորդ ուժը, որը պայքարի մեջ է մտել»: 

Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ևս կարծում է, որ Ղազախստանում կատարվողը ներիշխանական ճգնաժամի հետևանք է: 

 «Այն, ինչ կատարվում է այժմ Ղազախստանում, սոցիալական բունտ է, որը վերաճել է քաղաքական բողոքի և ներիշխանական ճգնաժամի, որում իշխող ուժի տարբեր հատվածները լուծում են իրենց խնդիրները, այդ թվում նաև ռազմական մեթոդով: Այս լարվածությունը կարող է  հանգեցնել տարբեր բարդ զարգացումների, և Ռուսաստանը որոշել է ձեռքը պահել զարկերակի վրա, որպեսզի ամեն դեպքում պահի այդ՝ հետխորհրդային տարածքում անչափ կարևոր երկիրն իր ազդեցության գոտում: Ինչո՞ւ ոչ ոք չդիմադրեց, բոլոր ականատեսները պատմում են, որ Ալմաթիի փողոցներում չկան ազգային անվտանգության ծառայողներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության կոմիտեն գրավվեց այդքան հեշտորեն, սրանք այն հակասություններ են, որոնց վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, թե փորձ է արվում Ղազախստանը հանել ինչ-որ վերահսկողության դաշտից, որը շատ լուրջ պրոբլեմ կդառնա ամբողջ տարածաշրջանի համար՝ սկսած Չինաստանից մինչև Իրան և Ռուսաստան: Ղազախստանում կատարվողը այնքան ժամանակ կմնա վտանգավոր, քանի դեռ չի ձևավորվել հաջորդ իշխանությունը»,-համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP