Ղազախստանում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+11.09 oC

Ղազախստանում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը

15:33 07.01.2022

Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեուբերդիի հետ, որի ընթացքում քննարկվել են Ղազախստանի վերջին իրադարձությունները։ Նրանք մտքեր են փոխանակել նաև Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 11-ին։ Կքննարկվեն Ղազախստանի իրադարձությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Առաջիկա հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերյալ հարցեր

23:59 07.05.2024

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերյալ հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության «Սիլիկոն Վելի» մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։ Զրույցի ընթացքում քննարկվել են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

23:51 07.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ: Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի […] ...

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

23:30 07.05.2024

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […] ...

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում․ Սպիտակ տուն

23:18 07.05.2024

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հաստատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ ԱՄՆ և Ռումինիայի նախագահներ Ջո Բայդենի և Կլաուս Յոհանիսի բանակցություններից առաջ։ «Ոչինչ չի փոխվել մեր աջակցության առումով, որ պարոն Ռյուտեն դառնա […] ...

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևի սպառազինության կարիքները

22:54 07.05.2024

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևի սպառազինության կարիքները

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովը քննարկել են Կիևի սպառազինության կարիքները։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Օսթինը և Ումերովը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են «ռազմաճակատի վերջին իրադարձություններին», ինչպես նաև քննարկել են «Ուկրաինայի ռազմական աջակցության ամենահրատապ կարիքները»։ Բացի այդ, գերատեսչությունների ղեկավարները քննարկել են […] ...

Արեգակի վրա 10 հզոր բռնկում է եղել

22:43 07.05.2024

Արեգակի վրա 10 հզոր բռնկում է եղել

Գիտնականները ֆիքսել են 10 բարձր կարգի M բռնկում, որոնք տեղի են ունեցել երեքշաբթի Արեգակի վրա, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): Առաջին M1.3 բռնկման տևողությունը 30 րոպե է եղել։ Վերջին բռնկումն ամենահզորն է եղել։ Միաժամանակ, ըստ IPG-ի, որոշ բռնկումներ ուղեկցվել են ԿԱ (կարճալիք) ռադիոկապի խաթարմամբ։ ...

BACK_TO_TOP