15:50 23.07.2018
Aravot.am-ը ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանից հետաքրքրվել է, թե Հայաստանի Հանրապետության դպրոցներից քանի՞սն ունեն տարրական կրթություն իրականացնելու լիցենզիա:
Նշենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նման դպրոցների վերաբերյալ ու ծնողներին կոչ արել անպայման հետաքրքրվել դպրոցների լիցենզիաներով:
«Ամենատխուր վիճակը Տավուշի և Շիրակի մարզերում է, մոտավորապես 15-20 դպրոցներ չունեն տարրականի լիցենզիա, նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա չունեն, որոշները միջնակարգի էլ չունեն: Օրինակ, Շիրակի մարզի դպրոցների թիվը 164 է, այդ թվից 17-ը տարրականի լիցենզիա չունի, մոտավորապես նույնքան էլ հիմնականի լիցենզիա չունի: Ինչո՞վ է դա պայմանավորված` անշարժ գույքի կադաստրի վկայականի խնդիր ունեն: Այդ վկայականն իրենց անունով չէ, մինչդեռ օրենքն ասում է, որ օգտագործողի անունով պետք է լինի: Շենքային խնդիրները բխում են կադաստրային խնդիրներից, դրանք պետք է լուծվեն, որպեսզի մենք կարողանանք շենքի մակերեսից ելնելով իր անվամբ համապատասխան փաստաթուղթը հաշվարկելով` տրամադրել լիցենզիա: Դիմել են, մերժել ենք` նշված պատճառով: Նույն վիճակը Տավուշում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է գործակալության պետը:
«Հանրապետությունում լիցենզավորման գործընթացը դպրոցների համար 2005 թ.-ից է սկսվել, տարրականի լիցենզավորումը սկսվել է 2007-ից: Մինչ այդ, տարրականը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէր: Երբ դարձավ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, բոլորին համապատասխան շրջաբերական գնաց: Այն ժամանակ ԿԳ նախարարի հետ գրաֆիկ, ժամանակացույց կազմեցինք` ըստ մարզերի, թե որ մարզը երբ պետք է ներկայացնի: Տավուշի մարզը ամենավերջում էր ընկած, և մինչև հիմա դեռ շարունակում է դիմել լիցենզավորման` տարրական և հիմնական կրթություն իրականացնելու համար: Մի քանի անգամ դիմել են, մերժել ենք հայտնի պատճառներով: Ընդունենք, որ Տավուշի մարզում 32 դպրոց տարրականով և հիմնականով լիցենզիա չունի, բայց բոլորը դիմել են` ստանալու համար, սակայն որը չի բավարարել պահանջներին, մերժել ենք: Մարզպետներին վարչապետի մակարդակով գրություն է ուղարկված, որ կարգավորեն վիճակը, վկայականները փոխեն դպրոցների անունով, որպեսզի կարողանան հայտ ներկայացնել` լիցենզիա ստանալու համար: Մի խոսքով, այդ երկու մարզերում է պատկերը տխուր, մյուս մարզերում մեկական, երկուական դպրոց չունի համապատասխան լիցենզիա»,- հավելել է պարոն Մովսիսյանը:
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...
14:05 20.08.2025
Մոլդովայի իրավապահների կողմից թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզումՔրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 18-ին` ժամը 12.30-ին, Արմավիրի մարզի Չոբանքյարայի խճուղու մոտակայքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրանյութեր ապօրինի իրացնելու մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող 47-ամյա քաղաքացի, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
13:52 20.08.2025
2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1, երկրորդում՝ 5.9 տոկոսով. Գևորգ ՊապոյանԵթե այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1%-ով, ապա երկրորդ եռամսյակում աճն արագացել է և կազմել 5.9%։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունվում էր այս տարվա բյուջեն, պետբյուջեում ՀՆԱ աճի համար կանխատեսված էր 5.1% աճ»,- գրել է նա։ ...
13:43 20.08.2025
Արաղչին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ներկայիս վիճակի մասինԹեհրանը դեռևս չի հասել Վաշինգտոնի հետ արդյունավետ բանակցություններ վարելու հասունության կետին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել էր, որ Իրանը կարող է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի շուրջ, եթե «հարմար պայմաններ» առաջանան։ «Ցանկացած բանակցություն ժամանակ է պահանջում, դրանք բոլորն էլ ունեն հասունության որոշակի […] ...
13:29 20.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում ՍյունիքումՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված […] ...
13:20 20.08.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...