Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+35.09 oC

Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո․ Փաշինյան

16:33 19.08.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

«Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր Կառավարության առանցքային առաջնահերթություններից են: Այդ հարցում Հայաստանի Հանրապետության պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն։

Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ Հռչակագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի մանրամասները: Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։

Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար։ Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և, ի վերջո, դեպի Սև ծով։ Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պիտի ծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը։

Ցանկանում ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր»-ասել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններին

19:01 19.08.2025

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններին

Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...

Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքական

18:53 19.08.2025

Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...

Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը

18:48 19.08.2025

Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը

Շվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...

ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքին

18:38 19.08.2025

ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով, հայտնում են նախարարությունից։ «Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի […] ...

Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

18:28 19.08.2025

Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը: Հայաստանի […] ...

Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանք

18:20 19.08.2025

Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանք

Օգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP