Ինչ փաստաղթղեր են ստորագրել Հայաստանն ու Իրանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Ինչ փաստաղթղեր են ստորագրել Հայաստանն ու Իրանը

16:08 19.08.2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:

Հաջորդիվ, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական խորհրդակցությունների մասին» հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի միջև:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սալեհի Ամիրին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության միջև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում 2025–2029 թվականների համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության սննդի և դեղերի կառավարման վարչության միջև բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի միջև:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռաեդ Ֆարիդզադեն ստորագրել են «Հայաստանի ազգային արխիվի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի (ԻԱԳԱ) միջև» փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրվել է «Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի միջև» փոխըմբռնման հուշագիր՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբիի միջև:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին ստորագրել են «Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև թանգարանային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի, աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռաեդ Ֆարիդզադեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության միջև կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքին

18:38 19.08.2025

ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով, հայտնում են նախարարությունից։ «Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի […] ...

Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

18:28 19.08.2025

Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը: Հայաստանի […] ...

Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանք

18:20 19.08.2025

Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանք

Օգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

18:12 19.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...

Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգա

18:05 19.08.2025

Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգա

Վրաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իրակլի Եղոյանը «Վիտեսից» տեղափոխվել է «Էքզելսիոր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: 21-ամյա Եղոյանն իր նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: «Տվենտեի» սանը «Վիտեսի» կազմում առաջին մրցաշրջանում 37 խաղում խփել է 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: «Էքզելսիորը» նախորդ մրցաշրջանում Նիդերլանդների երկրորդ […] ...

SHANTNEWS

18:00 19.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP