20:55 07.01.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ա Սերիայի 20-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպման արդյունքը: Հիշեցնենք՝ հռոմեացիները արտագնա այս խաղում պարտվել էին 3-1 հաշվով:
«Նույնիսկ 0:2-ի ժամանակ մենք մնացինք խաղի մեջ, բայց Ռիկ Կարսդորպի հեռացումից հետո ամեն ինչ ավարտվեց: Միաժամանակ ասեմ, որ մեր ելույթը շատ թույլ էր։ Եթե նայեք առաջին երկու գոլերին, ապա դրանք խփվեցին, երբ մենք երկու անգամ գնդակ կորցրինք պարզ իրավիճակներում։ Մեր խաղի որակը միանշանակ լավը չէր։ Այսօր ինձ դուր չեկավ ոչ մրցավարի աշխատանքը, ոչ էլ իմ թիմի խաղը: Մրցավարի և նրա տեսաօգնականի աշխատանքը որակից զուրկ էր։ Ես տեսա, որ Տեմի Աբրահամը ձեռքով շարժում կատարեց, բայց դա գնդակը կասեցնելու փորձ չէր: Եթե նման բանի համար տալիս ես 11 մետրանոց հարված, ապա պետք է նաև դա տաս Ձանիոլոյի և Իբանյեսի նկատմամբ խախտումների համար: Բայց ես չեմ ժխտի, որ մենք լավագույն ձևով չխաղացինք։ Մենք միջին կազմ ունենք, և գտնվում ենք աղյուսակի մեջտեղում, որտեղ և այսօր «Ռոմայի» տեղն է: Շատ սխալներ թույլ տվեցինք, և դա ոչ թե մարտավարության, այլ անհատական որոշումների խնդիր էր»,- նշել է Մոուրինյոն:
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...
19:46 26.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...
19:41 26.06.2025
Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
19:35 26.06.2025
Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքոԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...