Ամբողջ աշխարհը պետք է Սերբիայի հետ ոտքի կանգնի. Ջոկովիչի հայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Ամբողջ աշխարհը պետք է Սերբիայի հետ ոտքի կանգնի. Ջոկովիչի հայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին

23:15 07.01.2022

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջան Ջոկովիչը մեկնաբանել է որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։

Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն բժշկական հիմնավորումով, սակայն Մելբուռն ժամանելուց հետո Ջոկովիչը չի կարողացել սահմանապահ ծառայությանը ներկայացնել բժշկական հիմնավորման ապացույցներ։ Նրա մուտքի վիզան չեղարկվել է։ Ջոկովիչը կարող է 3 տարով զրկվել Ավստրալիա մտնելու իրավունքից։

«Նովակն ու նրա թիմը ներկայացրել են նույն փաստաթղթերը, ինչ մյուս 25 թենիսիստները, որոնք նույնպես ունեն չպատվաստվելու բժշկական թույլտվություն։ Նրանք ցանկանում են նվաստացնել Նովակին։ Նրանք կարող էին ասել որդուս, որ չժամաներ Ավստրալիա, և դա կլիներ նորմալ։ Բայց ոչ, նրանք ցանկանում են նվաստացնել Նովակին։ Նա բանտում է, վերցրել են բոլոր իրերը, թողել են միայն հեռախոսը, լողանալու հնարավորություն չունի։ Մեր հպարտությունն այդ հիմարների բանտարկյալն է։ Ամբողջ աշխարհը պետք է Սերբիայի հետ ոտքի կանգնի ինքնաարտահայտման, խոսքի ազատության եւ գործողությունների ազատության համար»,- Սրջան Ջոկովիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Նովակ Ջոկովիչն այժմ ներգաղթյալների մեկուսարան-կացարանում է։ Նրա փաստաբանները բողոքարկել են մուտքի վիզայի չեղարկումը։ Վերջնական որոշում Մելբուռնի դատարանը կընդունի հունվարի 10-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

19:41 26.06.2025

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո

19:35 26.06.2025

Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...

BACK_TO_TOP