15:34 11.01.2022
Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում 2021թ․-ին ստացվել են 785 ռեադմիսիոն հայցեր՝ 1354 անձանց մասին: Ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%):
Վերաինտեգրման աջակցության պետական ծրագիր
ՀՀ կառավարության 2021թ․ մայիսի 6-ին N 706-Լ որոշմամբ ՀՀ Կառավարության 2020թ․ մարտի 19-ի N 336-Լ «Հայաստանի Հանրապետության վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի» մասին որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որի արդյունքում ընդլայնվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուների շրջանակը։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում հարկադիր, առանձին դեպքերում նաև կամավոր վերադարձողներին։
ՀՀ կառավարության կողմից 2021թ․ մայիսի 6-ին N 336-Լ որոշման փոփոխության արդյունքում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում այժմ կարող են դիմել ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, որոնք կհամապատասխանեն հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝
1) բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող),
2) հաշմանդամություն ունեցող անձինք։
Ծրագրի շրջանակում 2021թ․ ընթացքում Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից ընդունվել է 25 դիմում, որի արդյունքում 21 դիմում բավարարվել է, 4-ը՝ մերժվել։ Շահառուները Գերմանիայից (12), ՌԴ-ից (4), Շվեդիայից (2), Ֆրանսիայից (1),Ավստրիայից (1) և Շվեյցարիայից (1) են։ Ընդ որում, 4-ը կամավոր են վերադարձել, 17-ը՝ հարկադիր։ Ընդհանուր առմամբ բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել է 66 անձ՝ 21 շահառու։
Վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ վերադարձող հատուկ կարիքներ ունեցող շահառուներին օդանավակայանից դիմավորելու, իրենց կարիքներին համապատասխան հաստատություններում տեղավորելու ուղղությամբ։
Միգրացիոն ծառայություն դիմած շահառուներին տրամադրվել է տեղեկատվություն ՀՀ օրենսդրական դաշտի, պետական կառավարման համապատասխան հիմնարկների ու վերադարձողների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ կազմակերպությունների գործունեության մասին։ Ծառայության աշխատակիցները Հայաստան վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման հարցաթերթի միջոցով վարել են հարցազրույց՝ վեր հանելով շահառուների հիմնական կարիքները, իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները շահառուներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։ Շահառուներին ներկայացվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը ինչպես Միգրացիոն ծառայությունում, այնպես էլ տնայցերի կամ հեռախոսազանգերի միջոցով։ Բնակվարձի փոխհատուցման գումարը նպատակային օգտագործելը պարզելու համար՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել է ծրագրի շահառուների ամենամսյա մշտադիտարկում՝ հեռախոսազանգերի միջոցով։
Հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրեր և կիրարկման արձանագրություններ
Ծառայությունն ակտիվորեն մասնակցել է միգրացիայի հարցերով միջազգային համաձայնագրերի, մասնավորապես` հետընդունման (ռեադմիսիայի) մի շարք միջպետական համաձայնագրերի նախապատրաստման և կնքման գործընթացներին: 2013թ.-ի ապրիլի 19-ին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի շրջանակներում 2021թ.-ի ընթացքում կիրարկման երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել Լեհաստանի Հանրապետության (հոկտեմբերի 29-ին) և Լիտվայի Հանրապետության (հունիսի 15-ին) հետ։ 2021թ․ հոկտեմբերի 8-ին ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը։
Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի աշխատանքներ
2021թ․ ընթացքում Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի երեք հանդիպում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան վերադարձի և վերաինտեգրման հետ կապված խնդիրներ, դրանց լուծմանը միտված քայլեր, ոլորտի պետական քաղաքականության հետ կապված հարցեր։ Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են արձանագրությունների մեջ, որտեղ, բացի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերի ներկայացումից, ամփոփվել են նաև ֆորումի անդամ հանդիսացող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրերում 2021թ․ ընթացքում տեղի ունեցած վերջին զարգացումները, փոփոխություններն ու առաջիկա անելիքները։
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...