16:32 12.01.2022
ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության 5 մարզերում ծավալված 7 առաջնային օգնության կետերը 2021 թ.-ին արձագանքել են 47 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու:
ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ: Նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Ըստ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանի զեկույցի՝ վերահսկվել և INSARAG չափորոշիչներին համապատասխան ներքին որակավորման թիմերի ստուգաթերթի համաձայն գնահատվել են Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ ) թիմերի 32-ժամյա դաշտային վարժանքները:
Վարչությունը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը, ինչպես նաև Շվեյցարիայի Համադաշնությունում (Ժնև) Շվեյցարական ՔՈՓ թիմի վերաորակավորման վարժանքին: Մասնակցություն է ցուցաբերվել Օրհիդ քաղաքում ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան Աղետների Արձագանքման Համակարգման Գրասենյակի (EADRCC) կողմից անցկացված «Հյուսիսային Մակեդոնիա-2021» աղետների հետևանքների կառավարման դաշտային և հրամանատարաշտաբային վարժանքներին:
Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու նպատակով «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին» փոխըմբռնման հուշագիր: Կառավարության որոշմամբ համայնքներին է նվիրաբերվել մեկական հրշեջ ավտոբաք, մշակվել են ստանդարտ գործողությունների ընթացակարգեր, կազմակերպվել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստության ուսուցում, ընդունվել է որակավորման քննություն և 39 կամավորների շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս:
Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում ԱԻՆ ՓԾ կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ» և PPRD-3 ծրագրերի շրջանակներում:
Հաշվետու ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Շիկահող բնակավայրում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, իսկ Կոռնիձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» թիվ 1813-Ա որոշմամբ Տեղ համայնքին նվիրաբերվել է հրշեջ ավտոբաք: ԵԱՀԿ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզում և Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանում անտառային հրդեհների ժամանակ համատեղ հրդեհաշիջման աշխատանքների իրականացման նպատակով հրշեջ կամավորական խմբեր ձևավորելու ուղղությամբ:
Տարվա ընթացքում շնորհվել է 722 որակավորման դաս, որոնցից 8-ը՝ միջազգային կարգի: Վերապատրաստվել են 479 փրկարարական ծառայողներ, որից 127-ը INSARAG IEC միջազգային չափորոշիչներին համապատասխան, 134-ը՝ ՌՀՄԱԿ հետ համագործակցության շրջանակներում, 186-ը՝ ԱԻՆ ՃԿՊԱ հետ, 29-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում, 3-ը՝ Ղրղզստանի Հանրապետությունում:
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...
13:48 05.07.2025
40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
13:34 05.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...
13:20 05.07.2025
Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...
13:11 05.07.2025
Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...