Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին նախատեսվում է տրամադրել ձյունագնաց, իսկ Ամասիայում` կառուցել նոր ՀՓՋ-ի շենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին նախատեսվում է տրամադրել ձյունագնաց, իսկ Ամասիայում` կառուցել նոր ՀՓՋ-ի շենք

19:59 12.01.2022

Շիրակի մարզային փրկարարական վարչությունը անցնող տարվա ընթացքում արտակարգ իրավիճակների և պատերազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված  նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել։ Մարզի տարբեր բնակավայրերում տեղադրվել ու փորձարկվել են շչակներ, իսկ ամբողջ մարզի ծածկույթը ապահովելու համար անհրաժեշտ է  գործող 65 շչակների թիվը կրկնապատկել։

Իսկ մարզում եղած  ապաստարաններից քանիսն են կահավորված ու պատրաստ անհրաժեշտության դեպքում բնակչությանը պատսպարելու համար։ Այս խնդրին են անդրադարձել Շիրակի մարզային փրկարարական վարչությունում անցկացված խորհրդակցության ժամանակ։ Ներկայացված ամփոփ տվյալների մասին կարծիք է հայտնել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարեն Մանուկյանը։

«Մենք լավ գիտենք, որ էսօր շատ տեղեր կան՝ նկուղային հարկերից սկսած մինչև պատսպարման վայրեր, որ մենակ թղթի վրա է գրված, բայց իրականում էնտեղ որ մտնում ես, մեղմ ասած, բարվոք վիճակ չէ։ Այ, էդ հարցերը ես կխնդրեմ բարձրաձայնենք, հասկանանք՝ մենք ինչ ունենք համայնքների  ղեկավարների հետ անելու, որ խնդիրը կարգավորվի, իրենք էլ իմանան իրենց անելիքները»,- նշել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։

Մարզի հրշեջ ջոկատների անհրաժեշտ սարքավորումներով կահավորման, շենքային պայմանների բարելավման խնդիրները 2021 թվականին հիմնականում լուծվեցին։ Գյումրիում և Ախուրյանում կառուցվեցին  նոր շենքեր, ընթացքի մեջ է Աշոցքի ջոկատի շենքի շինարարությունը, նախատեսվում է նորը կառուցել նաև Ամասիայում։

Ձյան մեջ արգելափակված  ավտոմեքենաներին և քաղաքացիներին օգնելու և տարհանելու նպատակով մարզում կառուցվել են երկու սպասասրահներ, իսկ ավելի արդյունավետ աշխատանք իրականացնելու համար քննարկվեց Աշոցքի ջոկատին ձյունագնաց տրամադրելու հարցը։

«Տեղանքներ կան, որ երբեմն «ՈՒՐԱԼ»  ամենագնացը  չի կարողանում հասնել դեպքի վայր՝ ոտքով է կատարվում աշխատանքը։ Ճիշտ է, մինչև էս պահը համեմատաբար մեղմ են եղանակային պայմանները, բայց շատ դեպքեր ունեցել ենք, որ ոտքով ենք ստիպված բերել  հղի կնոջն ու հիվանդ քաղաքացիներին մինչև շտապօգնության ավտոմեքենա հասցրել։ Ցանկալի է, որ  ձյունագնաց լինի, որ արագ արձագանքումը ավելի արդյունավետ կազմակերպենք»,- նշել է ԱԻՆ Աշոցք ՀՓՋ-ի պետ Վահագն Դանիելյանը։

 

Ձյունագնացի  հարցը եթե լուծվի, այն կսպասարկի ոչ միայն Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների բնակավայրերին։ Խորհրդակցության ավարտին պարգևատրվել  են անցնող տարվա ընթացքում իրենց ծառայությունում լավագույնը ճանաչված հրշեջ- փրկարարները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

18:44 02.05.2025

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

18:35 02.05.2025

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

18:27 02.05.2025

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

18:19 02.05.2025

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...

Նոր նշանակում` Մայր Աթոռում

18:09 02.05.2025

Նոր նշանակում` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...

SHANTNEWS

18:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP