Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել

20:55 12.01.2022

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանԳշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ:

«Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը:

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասԵԼ Է Աբրահամյանը:

Աբրահամյանը նշեց, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:

«Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնել է Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք:

«Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։

Այսինքն այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակել Է Աբրահամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:34 05.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

13:20 05.07.2025

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...

Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան Ավինյան

13:11 05.07.2025

Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...

BACK_TO_TOP