20:02 13.01.2022
Առատ ձյան պատճառով Գյումրիում երթևեկության հսկողություն են սահմանել ճանապարհային ոստիկանության կարգախմբերը։
«Անցել ենք ուժեղացված ծառայության, ամբողջ անձնակազմը դուրսը հիմա ծառայություն է իրականացնում։ Ծառայության շեշտը հիմնականում դրել ենք վթարածին խախտումները կանխելու, նախականխելու վրա։ Զգուշացնում և հորդորում ենք վարորդներին, որ երթևեկեն առավել զգույշ ու կամաց»,- նշում է ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Լևոն Միքայելյանը։
Շրջայցերի ընթացքում ճանապարհային ոստիկանության տեսուչները ուշադրություն են դարձնում ոչ ձմեռային անվադողերով մեքենաներին, անհրաժեշտության դեպքում վարոդներին արգելում էին շարունակել ճանապարհը։
Քաղաքի կենտրոնական փողոցներում ձյան շերտի մաքրման աշխատանքներ կատարվել են նաև գիշերվա ժամերին։ Կոմունալ ծառայության ավտոմեքենաները շրջում են երթևեկությամբ ծանրաբեռնված բոլոր հատվածներում, իրականացնում են աղ-ավազային խառնուրդով ճանապարհների մշակում։ Չնայած որոշ հատվածներում մերկասառույցից ազատվել չի հաջողվում։
Ճանապարհային ոստիկանները արգելում էին վրացական բեռնատարների տեղաշարժը, դրանք կայանած էին մնացել Անի թաղամասի վերջնամասում։
«Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ ճանապարհը փակում ենք բեռնատար մեքենաների համար, քանի որ դեպի Աշոցք ճանապարհը անբարենպաստ է և անանցանելի բեռնատարների համար։ Ուստի, այստեղ կանգնեցնում ենք մեքենաները, մինչև ճանապարհները կբացվեն և կկարողանան իրենց երթևեկությունը շարունակեն դեպի Վրաստանի սահման»,-նշել է ՃՈ երկրորդ սպայական գումարտակի տեսուչ Նարեկ Մովսիսյանը։
Հայ-վրացական սահման մեկնող վրացի վարորդների համար եղանակային կտրուկ փոփոխությունները անակնկալ չեն։ Հիմնականում երթևեկում են համասեզոնային անվադողերով, Հայաստանի տարածքում ձյան առատ տեղումների ժամանակ օգտագործում են նաև անվաշղթաներ, իսկ բուք եղանակներին ստիպված են լինում կայանել ու սպասել մինչև տեղումների դադարը։
Քաղաքի բոլոր մուտքերի մոտ կայանած կարգախմբերը վարորդներին զգուշացնում են ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Սակայն ամբողջ մարզի տարածքում լիարժեք ծառայություն իրականացնելու համար ճանապարհային ոստիկանության կարգախմբերը քիչ են, շատերը մասնակցում են պարեկապահակային նոր ծառայության դասընթացներին։ Կարգախմբերը կհամալրվեն 2-3 ամսվա ընթացքում։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...