Հսկայական պղպջակ, կենտրոնում` Արևն ու Երկիրը. որտե՞ղ են ձևավորվում երիտասարդ աստղերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Հսկայական պղպջակ, կենտրոնում` Արևն ու Երկիրը. որտե՞ղ են ձևավորվում երիտասարդ աստղերը

21:00 14.01.2022

Գիտնականները համակարգչային  փորձարկումների միջոցով պարզել են 1000 լուսնատարի տրամագծով հսկայական տիեզերական փուչիկի ծագումն ու առանձնահատկությունները, որի կենտրոնում Արևն ու Երկիրն են։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, հաղորդում է Science Daily-ն։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ աստղագետները համոզված էին, թե Արեգակնային համակարգը գտնվում է, այսպես կոչված, հսկա պղպջակի ներսում՝ դատարկության մեջ, որը շրջապատված է հազարավոր երիտասարդ աստղերով: Այնուամենայնիվ, դրա ծագումն ու ազդեցությունը շրջակա արտաքին տարածության վրա մնում էին  անհայտ:

Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի և Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աստղագետների աշխատանքի հիմքում, տիեզերական աստղադիտակի օգնությամբ, տիեզերական ժամանակի եռաչափ վերակառուցումն է, որը ցույց է տվել, որ բոլոր երիտասարդ աստղերը՝ Երկրից 500 լուսային տարվա հեռավորության վրա գտնվող տարածքները, գտնվում են հենց հսկա գալակտիկական պղպջակի մակերեսի վրա:

Մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ 14 միլիոն տարի առաջ սկսված իրադարձությունների շղթան հանգեցրել է դրա ձևավորմանը: Գերնոր աստղերի մի շարք պայթյուններ միջաստղային գազը մղեցին դեպի դուրս՝ ստեղծելով խիտ մակերեսով պղպջակների նման կառուցվածք։

Մինչ օրս յոթ հայտնի աստղաստեղծ շրջաններ կամ մոլեկուլային ամպեր, տիեզերքում խիտ տարածքներ են, որտեղ աստղերը կարող են գոյանալ պղպջակի մակերեսին։

«Մենք հաշվարկել ենք, որ մոտ 15 գերնոր աստղեր պայթել են միլիոնավոր տարիների ընթացքում՝ ձևավորելով փուչիկը, որը մենք տեսնում ենք այսօր»,- ասել է աստղագետ և տվյալների վիզուալիզացիայի փորձագետ Քեթրին Ցուկերը:

Ներկայումս պղպղջակը շարունակում է դանդաղ աճել։

«Այն ընդլայնվում է վայրկյանում մոտ չորս մղոն արագությամբ: Այնուամենայնիվ, արագության առումով այն բավականին կայունացել է»,- ասել է նա:

Բացի դրանից, հետազոտողները վստահ են, որ աստղերի ձևավորումը տեղի է ունենում  պղպջակի մակերեսի վրա ամենուր, և մեր Գալակտիկայի մեջ կան բազմաթիվ նման պղպջակներ:

«Երբ պայթեց առաջին գերնոր աստղը, որը ստեղծեց փուչիկը, մեր Արևը շատ հեռու էր «դեպքի» վայրից: Բայց մոտ հինգ միլիոն տարի առաջ Արեգակի ճանապարհը գալակտիկայի միջով բերեց այն, բախտի բերմամբ, գրեթե անմիջապես դեպի պղպջակի կենտրոնը», – նշել է հոդվածի մեկ այլ հեղինակ՝ պրոֆեսոր Ժոաո Ալվեսը Վիեննայի համալսարանից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

16:00 26.06.2025

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

BACK_TO_TOP