15:59 24.01.2022
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը դիմել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որպեսզի խորհրդարանն ընդունի միասնական բանաձև՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, փոխանցում է «Ալիք մեդիան»։
Ընդդիմությունը նաև նախաձեռնել է ակտիվացնել Վրաստանի և Ուկրաինայի բարեկամների խումբը և առաջիկա օրերին կազմակերպել իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ այցը Կիև՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար։
Վրաստանի խորհրդարանում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ ասվել է, որ այս շաբաթ անհրաժեշտ է խորհրդարանում հանձնաժողովային ձևաչափով հանդիպել Վրաստանի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ՝ քննարկելու Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունները։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի վարչապետին հրավիրել ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վերսկսված ագրեսիայի ներքո Վրաստանին և տարածաշրջանի նկատմամբ հնարավոր սպառնալիքները քննարկելու և համապատասխան միջոցներ մշակելու համար»,- ասվում է ընդդիմության կողմից ներկայացված հայտարարության մեջ։
Նախաձեռնությամբ հանդես են եկել «Լելո», «Ռազմավարություն շինարարի» և «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունները։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը միշտ ունեցել են և կունենան Վրաստանի աջակցությունը։
«Լավ է, որ Դավիթ Զալկալիանին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին հայտարարություն արեց, բայց այն շատ սեղմ է և չի արտացոլում «Վրացական երազանքի» շատ հստակ դիրքորոշումը։ Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է, և նրանք այսօր ճիշտ նույն օրին են, ինչ մենք 2008 թվականին։
Դու չես կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե չունես հստակ դիրքորոշում։ Երբ տեսնում ես գործընկերներին և այնպիսի ռազմավարական գործընկերոջը, ինչպիսին Ուկրաինան է, նման վիճակում, պետք է քաղաքական հայտարարություն անես և ուկրաինացի ժողովրդին ասես, որ դու իր կողքին ես, որ դուք ազատության, ժողովրդավարության համար պայքարող ժողովուրդ եք և ագրեսիա թույլ չեք տա,- ասել է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
«Յուրաքանչյուր պետություն պետք է իմանա, որ եթե ոտնահարի այլ երկրի տարածքը, նրա ինքնիշխանությունը միջազգային հանրության կողմից խստագույնս կպատժվի։ Մենք պետություն ենք, որը հոգում է և՛ պետական, և՛ գործընկերների շահերը»,- նշել է «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Զարուքան։
Հիշեցնենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հարցազրույցի ժամանակ խոսել էր Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, միևնույն ժամանակ այս հարցը կապելով Վրաստանի հետ։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների զարգացման ոչ մի սցենար չի բացառում։
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...